Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

մանրածախ առ ու տուր

$
0
0
Ծերանոցների լքված տատիկներ ու պապիկներ, մանկատների ու հիվանդ երեխաներ: Տեր չունեն: Էսօր որ սոված թողնեն, իսկ վաղը գրկեն, համբուրեն ու նվեր տան ու էդ պահին հետները նկարվեն, որ բարի ու քրիստոնյա թեկնածուների տեղ իրենց մատուցեն, ոչ մեկ հաշիվ չի պահանջի: 

Տեր չունեն: Էդ ծերերի ու երեխաների հացն իրենցից էս կյանքում պահանջող չունեն: 

Ծախվում են իրենք, առնում են ուրիշներին: 

Ավելի լավ է ասֆալտ փռեն, լուրջ եմ ասում: Գոնե արածների վրա թքող կա, արածները ոտնատակ է: Իրենք կփռեն, մենք կքայլենք վրայով: 

Ծերանոցներում ու մանկատներում խեղճության ու մոռացության մեջ ապրողները մի տեսակ հեշտ են հուզվում ու գրկում-համբուրում են նրանց, ում երեսները ոտատակի ասֆալտից ավելի պատվական չեն:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles