Սրա հետ կապված ասում եմ բայց ինչքան մուրացիկի գծեր են մտցնում ժողովրդի մեջ:
Անգամ եթե ինչ-որ երկիր Ցեղասպանության հետ կապված ինչ-որ բանաձև ընդունի ոչ իր շահերից ելնելով, այլ խորը բարոյական նկատառումներով, էլի շնորհակալություն ասելու չկա: Որովհետև որևէ բարոյական ու լավ արարք առաջին հերթին անողին է օգտակար: Մանավանդ եվրոպական ու գերտերությունների դեպքում:
Ու երբ որ Ֆրանսիայի սենատն ընդունեց, կուսակցականացված ջահելությունը վազեց, մեծերի հրահանգով իհարկե, Ֆրանսիայի դեսպանատան դիմաց վիվ լյա ֆղանս գոռալու, առաջին խորը զզվանքն ապրեցի:
Էդ մեկ:
Եւ երկրորդը, ես էդպես էլ չհասկացա ինչի համար են շնորհակալ Ֆրանսիայից: Նույն հաջողությամբ ֆրանսիական պառլամենտի ընդունած ամեն նոր օրենքից հետո պտի էդ երգը պտտեն եթերներով: Հարկային բարեփոխումներ Ֆրանսիայում՝ "վիվ լյա ֆղանս", կանաչ տարածքների մասին օրենք՝ "վիվ լյա ֆղանս", տնային կենդանիների պատվաստումների մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենք՝ "վիվ լյա ֆղանս"...
Ուղղակի ինչի՞ Եղեռնի զոհերի հիշատակի նախօրեին:
Ֆրանսիան էն ժամանակ թուրքերի հետ Կիլիկիայի Հայկական Հանրապետությունն (1) է վարի տվել (2) (ու թող ոչ ոք չկասկածի, որ հենց Ֆրանսիայի շահերը թելադրեն "վիվ լյա ֆղանս"-ը էլի վարի կտա ցանկացած հայկական պետություն):
Երևի դրա համար: