Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Mon depressif (c)

$
0
0
Ֆոնդ եմ ուզում բացել աղանդավոր-առաքելական Ստեփան Դանիելյանին հոգեկան և հոգևոր խորը դեպրեսիայից հանելու համար:

Ուրիշ ինչո՞վ կարելի է բացատրել էս խառը-խշտիկ... "գաղափարներ" չեմ ասում՝ ճոխ կլինի, "մտքեր" չեմ ասում՝ իմաստային շարունակականություն չկա, "նախադասություններ" կասեմ՝ ականջներից ձգելով (ոչ Դանիելյանի, հարկավ), թեև ավելի շատ անկանոն, Բրոունյան շարժում հիշեցնող բառակապակցություններ են:

Այժմ համեստորեն կողք քաշվեմ և հարթակը տրամադրեմ Դանիելյանին, որ քար սրտերն անգամ կարեկցանքով լցվեն դեպրեսիվ այս մարդու հանդեպ, որ ելք ու ճար փնտրենք մեր ազգակից-հայրենակցի համար ("հավատակից" չեմ ասում, քանի որ իր հավատը մերինից լավագույն դեպքում ջուր ա խմում):



Նախ վերնագիրը՝
  • "Անհանդուրժողականություն տարածող գլխավոր ինստիտուտներից մեկն էլ եկեղեցին է"
Փորձ համեմատվելու, ոտք գցելու 19-20 դդ մեծությունների հետ
  • 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբին եկեղեցու նկատմամբ կար բացասական հասարակական կարծիք: Այդ ժամանակաշրջանի ողջ գրականությունը, ըստ էության, հակակղերական էր: Թումանյան, Տերյան, Րաֆֆի, Նալբանդյան, Ստեփանոս Նազարյանց, Պատկանյան, Վարուժան... 
Խիզախ և օրիգինալ: Նույնիսկ ամենահիվանդագին հակաեկեղեցականները չեն համարձակվել նվաստացնել, ոտնահարել Վազգեն Ա կաթողիկոսի հիշատակը: վուալյա լյա Ժաննադ՛արկ 
  • Հիմա ում հարցնեք` ինչպես է վերաբերվում Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բնականաբար, ասելու է` շատ դրական, որովհետեւ Վազգեն Առաջին Կաթողիկոսը բարի դեմքով ծերունի էր, որին բոլորը սիրում էին: Սական եթե փորձենք հարցնել` ինչո՞ւ է նա համարվում լավ Կաթողիկոս, ոչ ոք չի կարող հստակ բացատրել: 
  • Հիշենք` 88-ից հետո Վազգեն Առաջինը մի կողմ քաշվեց, որովհետեւ հասկացավ` ինքը չի հասկանում ու չի կարողանում ազդել իրավիճակի վրա: Այսինքն` նա չպատճառաբանված կերպով էր համարվում լավ Կաթողիկոս, ոչ մի չափորոշիչներով չհիմնավորված, որովհետեւ խորհրդային շրջանում եկեղեցու դրական կերպարը կոնկրետ գործերով չէր որոշվում: 
Գնալով Ստեփան Դանիելյանի դեպրեսիան խորանում ու զարգանում է՝ հարցազրույցի ընթացքի հետ զուգահեռ: Նաև սկսում ենք նշմարել իդեֆիքսեր: Օրինակ՝
  • Եթե մենք հետեւենք մամուլին, հոգեւորականների ուղերձներին, ապա կտեսնենք, որ Էջմիածնի միաբաններն ունեն հստակ շահեր, սակայն չեն ցանկանում հաշվետու լինել հասարակության առջեւ: Նրանք ձգտում են ունենալ քաղաքական լծակներ, դերակատարություն ստանձնել կրթական համակարգում, հողատարածքներ են ձեռք բերում: Այսինքն` եկեղեցին ուզում է պետական դերակատարություն ունենալ:
Ըհընց, խաչմերուկում էլ երկու ավտո ա կանգնած, մեկը կանաչ, բայց մյուսը ձախ ա թեքվում: Հաջորդ նախադասությունն արդեն մեջը ֆոբիայի նոտաներ ունի՝
  • Եկեղեցականները ցանկանում են իշխող խավի մասը դառնալ:
Բայց հիմա մոտենում ենք բոմբին՝
  • Այսօր եկեղեցին անհանդուրժողականություն քարոզող եւ պետական, քաղաքական ինստիտուտների դեգրադացիային նպաստող կառույց է: Առհասարակ մեր պատմությունը լի է կրոնական ատելությամբ, եւ եթե այսօր Հայաստանի բնակչությունը 3 միլիոն է, այլ ոչ թե 50, գուցե դրա համար մենք պարտական ենք նման մտածողությանը: Ժամանակները փոխվում են, պետք է փոխվի նաեւ մտածողությունը
Գալստուկ կապող, ակնոց դնող, ձիրեկտր մարդը, որ փորձում է դատողություններ անել գլոբալ, պատմական, կրոնական-աստվածաբանական ու փիլիսոփայական իրողություններից, եկեղեցուն գամել է մեղադրանքի աթոռին ու իր տխրամած ու դեպրեսիվ երևակայության մեջ արդեն քլնգել է, հեսա-հեսա մահապատիժ է պահանջելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցու համար, մեկ էլ հոպ "գուցե":

Իսկ միգուցե մենք 50 միլիոն չենք, որովհետև Կոլումբոսը Ամերիկան հայտնաբերելուց հետո այն Հնդկաստան անվանե՞ց: 

Իհարկե, հետո էլ խնդալու է: Ըստ Դանիելյանի, փաստորեն, եթե մենք Քաղկեդոնի ժողովն ընդունեինք 5-րդ դարում, էսօր Հայաստանը ծաղկող ու ամուր պետականությամբ երկիր կլիներ: Ինձնից չեմ հորինում: Խնդրեմ՝
  • Վրացական պետությունը կարողացավ կայանալ վրացական եկեղեցու շնորհիվ: Լինելով բյուզանդական եկեղեցու ժառանգորդներից` այն պետականաստեղծ եկեղեցի է: Վրաստանը կարողացավ վերածվել հզոր պետության, եւ պատահական չէ, որ շատ քաղկեդոնական հայեր դարձան վրացիներ կամ մահմեդականներ:
Էլ չեմ ասում, որ մի տեղ համաձայնում է, թե վրաց պատրիարքը վերջին հեղափոխության ժամանակ "ժողովրդի կողքին էր", հետո էլ մի քանի տող ներքև՝ թե "միշտ կանգնած է պետության կողքին":

Էլի բոմբ
  • Եկեղեցին միշտ հովանավորներ է ունեցել` պարսիկներ, արաբներ, մոնղոլներ, թուրքեր... 
Էստեղ են ասել, հոպոպն ինքը հոտած է, ասում է՝ բնից է հոտ գալիս: Գիտի թե եկեղեցին էլ է Սորոսի ֆոնդից սնվում: Մեղք լինի էս մարդը: 

Էլ չեմ ասում էն, որ մարդու համար կրոնի ֆունկցիան սահմանափակվում է "քրիստոնյա" բառը տարբեր կուսակցությունների մեջ համադրելով (փաստորեն կարող ենք եզրակացնել, որ Ստեփան Դանիելյանը Խոսրով Հարությունյանի ընտրազանգվածն է):
  • ոչ մի միտք մենք քրիստոնեական աշխարհին չենք տվել
Համաձայն չեմ: Մենք աշխարհին տվել ենք Ստեփան Դանիելյան:

Եւ ընդհանրապես, կարծում եմ, որ Ստեփան Դանիելյանի խորը դեպրեսիայի պատճառն էն է, որ ատելով  Հայ Առաքելական եկեղեցին, զոռովից մնում է եկեղեցու հետևորդ:

Պարոն Դանիելյան, իսկ փորձե՞լ եք մորմոն դառնալ: Կամ ավելի՛ն, որևէ մի հիսունական-վաթսունական, լեզու ա-բան ա կխոսեք, սուրբ ծիծաղով աղեկ մը կը խընդանաք նէ, մեկ էլ տեսար, լրիվ լավացա՞ք:

Եւ որպես վերջին ակկորդ՝
  • ես ազգայնական եմ, բայց իմ ազգայնականությունը կղերական չի, այլ պետական է
Ամմա, պահոոոոո: Սորո՛ս պապի, Սորո՛ս պապի, էս ու՞մ ես ֆինանսավորում: "Մեկ ազգ, մեկ մշակույթ" չմտնի Ստեփան Դանիելյանն ու սկսի սյուների վրա թերթիկներ կպցնել.... Դեպրեսիվ մարդուց ամեն ինչ կարելի է սպասել ըշտը:

Մարգարիտներն ամբողջությամբ





Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles