Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Մեռելոցը սգո օր չի

$
0
0

Սգո օր մենք ցավոք սրտի ունենք՝ Եղեռնի օրը: Էդ օրը պետք է սգալ կորուստը, ոչ թե սեմուշկա չրթելով ու իրար բրդբրդելով ծաղիկները շպրտել կրակի մոտ ու անբացատրելի հրճվանքից բերանները բացած դուրս գալ: Էդ օրը պետք է արժանապատվություն ունենալ, ոչ թե մուրացկանի նման սրա-նրա բերանին նայել՝ ինչ խոսք կասի... Սրճարաններ ու ռեստորաններվ չբացել, նույնիսկ եթե պաթետիկ ու սգալից դեմքերով մարդիկ են գալիս մի փոր հաց ուտելու... Մի խոսքով, էդ օրը սուգ է:

Հայերը որպես սգալու հանդեպ տկարություն մը, սեր մը ունեցող ժողովուրդ, սիրում են նաև տոներին սգալ: Սուրբ Ծննդյան օրը (անունը դրել են "փոքր Զատիկ", որ էդ օրը մի թեթև լան, սպասեն մեծին, որ ջիգյարով լան), Զատկի օրը, Սուրբ Խաչի օրը, մարդիկ վազում են գերեզմաններ լացելու, սգալու ու օղորմաթասեր խմելու: Մինչդեռ պետք է տոնել էդ օրերը: 

Ամբողջ աշխարհը տոնում է, իսկ հայերը՝ ողբում են: ՈՒ դա դեռ վերջը չի:

Մտցվեց օրենք (էստեղ վարչապետին չեմ կպնելու, բայց ոչ էլ գովալու եմ), համաձայն որի եկեղեցական օրացույցի "Մեռելոց օրերը" դարձան ոչ աշխատանքային: Որպեսզի՞: Որպեսզի հայերին հնարավորություն տրվի տոն օրերը տոնելու, ուրախանալու, գերեզմաններին չկպնելու ու մնալու: Բայց չէ, հայերը մեծավ մասամբ շարունակում են Զատկին վազել գերեզման, լալ, իսկ մեռելոցին պարապ նստել ու զարմանալ, թե որ ի՞նչ էդ սգո օրերը կապեցին մեր վզին:

Հա, ու մեռելոցը սգո օր չի, որ՛տև.... որ՛տև եթե հավատում ես, որ Քրիստոս հարություն առավ մեռելներից, ուրեմն հավատում ես նաև, որ հարություն կտա բոլոր ննջեցյալներին Դատաստանի օրը: Ու հույսով ու աղոթքով ննջեցյալներիդ հոգիների համար գնում ես պատարագ, պատվիրում ես հոգեհանգիստ, քահանա ես տանում գերեզման՝ կարգ անելու: Ոչ թե անմխիթար ողբում ես, այլ հույսով լի աղոթում... 

Հ.Գ. մարդ ոտը քաշում ա ԿՄ-ն ինչ-որ բաներ ա փոփոխում, քաթ չստացվեց, կներեք: 


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles