Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

ռուդոլֆենք սուպեռմառկետում

$
0
0
Երեկ կարդում եմ՝
Աչքերիս չեմ հավատում, մի հատ էլ եմ կարդում: Ուրեմն, խոսքը գյուղատնտեսության զարգացման համար հատուկ մսատու խոզերի սորտի ներմուծման մասին չի, այլ մարդկանց: Ավելի ճիշտ տղամարդկանց: Բնականաբար հայ կանանց համար:

Էս իհարկե երկրորդ սերիան է: Առաջինն արդեն քանի տարի է գնում է գրեթե բոլոր ՀՌալիքների եթերով, երբ անընդհատ երգում են, թե հայկական գենը հնացել է, թարմացման կարիք ունի: Բայց էս հայերը, որպես հին ու հաստագլուխ ազգ, շարունակում են հիմնականում իրար մեջ ամուսնանալ: Դրա համար կարիք է առաջանում բժշկական միջամտության:

Ինձ հետաքրքրում է, էդ գաղափարի հեղինակների, ներմուծելու որոշումը կայացնողների ու իրականացնողների մեջ հայ տղամարդ չի՞ եղել հեչ: Որ ուղղակի տղամարդավարի վիրավորվի: Արդարադատության նախարարը փորձել է բացատրել, փաստորեն ինքը չի վիրավորվել...

....Ասում են, երեկ երեկոյան 8-ի կողմերը կրկեսի մոտ կանգնող հայուհի մարմնավաճառների մոտ մի պարսկական անշլագ էր, մի հերթ...

Էդ է էլի, փաստորեն ում չեն կարողացել փողոց հանել, էս ձևով պտի բեղմնավորեն:

Հ.Գ. Թե ովքեր են էդ տղամարդիկ, որ մերոնցից լավն են, ինչ գույնի են, ինչ գենետիկայով, ինչ գենետիկ հիվանդություններով ու սեռային վարակներով, դեռ պարզ չի, ու չփորձեք գյուղ առողջապահության նախ-ից ճշտել, վրեքդ մուննաթ կգան՝ բա կարո՞ղ ա մենք էդքան չենք հասկանում: փաստորեն՝ չէ, չեք հասկանում: Կամ էլ, լավ էլ հասկանում եք, իհարկե հասկանում եք: Ոնց որ և կարմրուկի ու կարմրախտի դեմ պատվաստումներից էիք հասկանում, որ մի ամբողջ ազգ փորձադաշտ դարձրիք:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles