Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0

Мы не сделали скандала, нам вождя недоставало.

Настоящих буйных мало, вот и нету вожаков.

Но на происки и бредни сети есть у нас и бредни,

И не испортят нам обедни злые происки врагов.



Մտածում եմ՝ տեսնես պարանոյայով տառապող մարդը ոնց է ավելի անվնաս՝ երբ մենա՞կ է տրվում իր հիվանդագին երևակայության սարսափներին, թե՞ իր նմանների հետ:

Մի կողմից, մենակ որ եղավ, ինքն իր հետ խոսեց, տվեց-առավ, դրեց-վերցրեց, շրջապատում էլ ըմբռնում չգտավ, կարող է ագրեսիվ դառնա, սկսի արդեն դիմացիններին վնաս տալ: Ու էդ դեպքում ավելի լավ է, որ իր նման մեկը լինի, քննարկեն, իրար հանգստացնեն էն մտքից, որ միայնակ չեն, երկուսով ուժ են, թշնամու դեմ երկուսով են, և այլն...

Բայց մյուս կողմից էլ, երկու պարանոյիկ եթե սկսեն լրացնել մեկը մյուսի խախտված մտքերը, կարող է հա՛մ առանձին-առանձին ավելի վտանգավոր դառնան, հա՛մ երկուսը միասին:

Ասենք, հոգեպես շեղված ու ագրեսիվ մեկը, որ ամբողջ կյանքում վերջին բառերով վիրավորել է դիմացիններին, վստահ է, որ իրե՛ն են բոլորը վիրավորել, ու ինքը զոհ է: Հիմա էլ որոշել է զգուշանալ «իրեն վիրավորողներից» ու ասենք դիմացի մայթով իր համար քայլող աաայ էն մարդուց, որովհետև վստահ է, որ հենց էնպես չի, որ էդ մարդը մտավ խանութ ու հիմա էլ մայթով հետ ու առաջ է անում...

Մի կողմից լավ է, որ իր պես խախտվածի հետ քննարկում ու հանգստանում է, մյուս կողմից էլ կարող է երկուսով որոշեն քայլերի դիմել: Էլ չեմ ասում, եթե նրանք տառապելիս լինեն նաև հալյուցինացիաներից, ապա «կասկածելի» մարդու դեմ կարող է օդի հետ կռիվ տան, կամ, որ ավելի ահավոր է, ուրիշի մեջ տեսնեն իրենց «սպառնացողին»...





Մի խոսքով տխուր պատկեր է

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles