Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Կապիտալիստական Հայաստանը

$
0
0
Մեր երկրում տարբեր ոլորտներում տիրող խայտառակ ու անընդունելի երևույթներից ինձ համար ամենացավալին սոցիալական անարդարությունն է: Իրավունք չուներ Հայաստանը լինելու էս աստիճանի կեղտոտ սոցիալական անարդարությունների երկիր: Չէ՛, ավելի ճիշտ, մենք իրավունք չունեինք Հայաստանը դարձնելու էդպիսինը:

Մի՞թե Հայաստանն իր պատմության ընթացքում երբևէ եղել է էսքան խորը անջրպետների, էսքան անհամատեղելիությունների, էս աստիճանի բևեռացումների երկիր: Միգուցե պատմությունն է էնպես գրվել, որ ստացվել է, որ միշտ նժարի մի կողմում եղել ենք մենք՝ ազգովի, իսկ մյուսում՝ նրանք (տարբեր, բազմազան, գունավոր, բայց օտար): Միգուցե, բայց ես հավատացել եմ ԷԴ Հայաստանին: Ու հիմա տեսնում եմ ԷՍ մեկը, ուր նժարի երկու կողմում էլ մենք ենք:

Հայաստանը չի կարող լինել էսպիսինը: Ավելի լավ է՝ բոլորով մի կողմում՝ թեկուզ վատ, բայց ոչ էսպես:

Խանութից եմ գալիս: Մի քանի օր առաջ 800քանի դր արժեցող 200 գր կարագն էսօր արդեն 910 էր: Ընդամենը մի երեք տարի առաջ կարագն արժեր 400 դր-ի կարգի: Ո՞վ է, որ չի կշտանում մեր հաշվին: Ո՞նց մարդիկ, որոնց եկամուտները 10000 - 20000-ից չեն անցնում, սնվեն:

**************
Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles