Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Նորից Մաշտոցի պուրակի թեմայով

$
0
0
Նախ նշեմ, որ չեմ ուզենա, որ էս ալիքն իրոք շուռ տան Տարոն Մարգարյանի վրա: Կույր է պետք լինել չտեսնելու համակարգի (համակարգ շատ բարձր է ասված) հոտածության աստիճանը (մոտավոր սցենար՝ ախպերս, ես ձեզ էսքան ձեն տվեցի, էս բուդկեն պտի ստե կայնի, ախպերս, թե չէ, ախպերս, հեսա ընտրություններ են գալի, ախպերս, վրես էլ հույս չդնես, ցավդ տանեմ):

Տարոն Մարգարյանն, ի տարբերություն իր շատ կուսակիցների, մանավանդ վերջերս Նժդեհի անուն ազգանունն անգամ չիմացողների, թիմով մտածների (не будем называть кто, хотя все знают, что это был слоненок), իր ներկայացրած կուսակցության եզակի անդամներից է, որ... որ... հիմա չանդրադառնամ էդ կուսակցության առանձնահատկություններին:

Մի խոսքով, արդեն գրել եմ, որ Տարոն Մարգարյանն ինձ համար ընդունելի քաղաքապետ է, Աստված իրեն ազատի կուսակցական էդ զզվելի կապանքներից:

ԲԱՅՑ էդ կրպակները էնտեղ չպետք է դրվեն ընդամենը մի պարզունակ տրամաբանությամբ՝ նրանք, ովքեր ուզում են, որ էնտեղ կրպակ դրվի, ավելի քիչ են, քան նրանք, ովքեր չեն ուզում, որ էնտեղ կրպակներ դրվեն: Շատ ավելի քիչ են: ՎԵՐՋ, ՊԸՐԾ, ՎՍՅՈ:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles