Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Երեկ

$
0
0
փողոցն էի փորձում անցնել, և միանգամից 3-4 մեքենա կատաղած քշում էին վրաս: Նշեմ, որ անցումի վրա էի, ուր խաչմերուկ ու լուսարձակ չկան: Որ լույսերն էլ վառում-հանգցնում են ի նշան մուննաթի, ոնց որ մեքենաներն ընդունեն իրենց վարորդների դեմքերը, ու էդ մուննաթը դառնա մեքենայի մռութի արտահայտությունը:

Մի պահ խառնվեցի իրար, նույնիսկ անհանգստացա, որ վերջին վայրկյաններն եմ ապրում մեղքերս չքաված եմ գնում:

Վերջերս, ինչ տեսագրիչներ են դրել, բավականին մարդկային էին դարձել վարորդները, ու երեկվա միանգամից մի քանի հոգու այդ աստիճան լկտիությունից նույնիսկ զարմացա:

Ինչևէ, մի կերպ անցա փողոցը, ու պատահաբար աչքովս ընկավ անցումի վրա տեղադրված տեսագրիչը:

Ինչքան ուրախացա՝ նկարագրելու չի: Սրտանց մաղթում եմ էդ վարորդներին էնքան տուգանք, որ պապիրոզի, մոյկի ու մի բառ հուշեք խադավիկի փող ձեռքները չմնա, որ ես իմանամ:

Մի տաքսու վարորդ էլ մի օր բողոքում էր, թե խաբեցին, ասին էսինչ օրը պտի դնենք, մի օր առաջ էին դրել, գիտե՞ս ինՇքան փող քցվավ ժողովուրդը...

Բա՛, որ ասում եմ մի բան էս "ժողովրդի" մեջ չըխկացել է ու խելքը սկսել է հետ պտտվել, տափակամիտները ասում են՝ ԱԶԳԻՆ ես կպնում:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles