Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0
Երևի Սասունցի Դավթի Խաչ Պատերազմին նաև էն խաչերն էին, որ մեր ազատամարտիկների մեջքներին, մեր տանկերի վրա էին դրոշմած, որ պահպանեն նրանց:

Դավթի Խաչ Պատերազմին, որ մեր Տիրոջ Խաչն է, ձեզ բոլորիդ պահապան լինի: Այ դուք կանգնած լինեք սահմանների վրա, իսկ զորավոր Խաչը ձեր անտեսանելի պահապանը լինի:

Անշուշտ, "մահ իմացեալ անմահութիւն" է:

Սակայն իմացեալ կյանքը նույնպես բացարձակ արժեք է: Հետևաբար, մեր ամեն զինվորի կյանքն անգին է, որ՛տև նրանք պետք են ոչ միայն որպես զինվոր, այլև որպես ընտանիքի հայրեր, երկրի քաղաքացիներ, երկրի տերեր:

Ապրե՛ք, զինվորնե՛ր ջան, ապրե՛ք սահմանի վրա ու սահմանից ներս: Անփորձանք, մատներդ անգամ փուշ չմտնի, սրտներդ երբեք չնեղվի:

Ամբողջ չոռն ու ցավն էլ թուրքերին:)


Մեսրոպ վարդապետ, պահպանիչ աղոթք

Թագավո՛ր հզոր, ապավե՛ն ծարավածների եւ փրկի՛չ նեղվածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկվեցիր անօրեններից, արթնացրո՛ւ Քո զորությունը եւ արի՛ ապրեցնելու Քո արյամբ գնվածներին, մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին, մի՛ թող չարին բնակվել Քո սուրբ անվան տաճարում եւ Քեզ մարմին եւ անդամ եղածներիս մի՛ թող ոտնակոխ լինել եւ ծաղրվել թշնամուց, այլ գթա՛ Քո արարչական սիրով Քո արարածներին։
   Տե՛ր, ողորմի՛ր մեզ, քանզի Քո Խաչով մշտապես պարծեցանք, եւ սա թող պահպանի մեզ երեւելի եւ աներեւույթ թշնամուց։
   Տե՛ր, ողորմի՛ր, քանզի ապավինեցինք ամենասուրբ Կույս Աստվածածնիդ բարեխոսությանը, որպեսզի նրա աղոթքներով փրկվենք չարից եւ առանց փորձության կնքնենք մեր պանդուխտ կյանքը։
   Հանուն Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտների ողորմի՛ր, Տե՛ր։
   Հանուն սուրբ Հռիփսիմյանց եւ Գայիանյանց, Աստվա՛ծ, ողորմի՛ր բազմամեղիս։
   Հանուն սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների, որոնց միջոցով ճանաչեցինք մեր Փրկչին, որոնց միջոցով հալածեցիր դեւերի բազմությունը Հայաստան աշխարհից, այժմ էլ սատանայի՛ն հալածիր մեր մերձակայքից։
  Հանուն սուրբ Վարդանանց, Ատոմյանց եւ սուրբ քահանաների, որոնք պատերազմելով խափանեցին չարի պատերազմը եւ փրկեցին կործանումից Հայաստան աշխարհի սուրբ եկեղեցին, այժմ էլ, Տե՛ր, խափանի՛ր մեր միջից սատանային իր չարագործներով։
  Հանուն սուրբ ճգնավորների, հայրերի եւ նրանց աշակերտած արանց եւ կանանց բարեխոսությամբ ողորմի՛ր ինձ (մեզ), Տե՛ր, քանզի նրանք, Տե՛ր, Քեզանից շնորհներ ստացան եւ Քո անվամբ հաղթեցին բանսարկուի բոլոր հնարները, այժմ եւս թող հաղթի Քո հաղթող զորությունը, Տե՛ր իմ, եւ տա մեզ հաղթել հակառակամարտի ընդդիմությունը։
  Հանուն մեր սուրբ հայրապետների եւ առաջնորդների, նրանց բոլորի բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտնակոխ անելու օձերը, կարիճները եւ թշնամու բոլոր զորությունները, նրանց բարեխոսությամբ եւ ա՛յժմ շնորհիր ոտնակոխ անել մոլորակամ վիշապի գլուխը, լռեցնել նրա գնդերը եւ փակել հերձվածողների բերանները։
  Հանուն կանանց ծնունդների մեջ մեծի՝ Հովհաննես Մկրտչի, սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ բոլոր սուրբերի, նրանց բոլորի բարեխոսությամբ սրբի՛ր մեզ հոգու եւ մարմնի ամեն տեսակ պղծություններից եւ արժանացրու՛ մեզ Քո ճշմարիտ երկրպագուների հետ հոգով եւ ճշմարտությամբ երկրպագելու եւ փառավորելու Քեզ՝ Ամենասուրբ Երրորդությանդ. ամէն։




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles