Երբ որ ճռճռան ձյան մեջ քայլում ես, ոտքերդ ու ձեռքերդ սառում են, իսկ դու գիտես, որ հենց տուն հասնես, վերջույթներդ անմիջապես սկսելու են եռալ ու ծակծկել տաքությունից:
Երբ որ քայլում ես ձյան տակ, լռության մեջ, սահում ես սառած գետնի վրայով ոնց որ փոքր ժամանակ...
Երբ որ սկսում ես բերանդ բացել, որ ձյուն բռնես, ՁՅՈՒՆ ՈՒՏԵՍ՝ ոնց որ փոքր ժամանակ...
Աչքիս առաջ եկանք քույրերով, եղբայրներով, որ իջնում էինք խաղալու տատիկի տան բակում՝ գնացքի գծերի մոտ: Բարձր ու մեծ դիքից սահելով իջնում էինք մինչև գնացքի գծեր: Ոչ սառույցից էինք վախենում, ոչ էլ գնացքից, որ կարող էր գալ: Սահնակ էլ պետք չէր՝ ցելոֆանից տոպրակ, կամ ստվարաթուղթ՝ արկղերից պոկած:
Թաց ձեռնոցներ, թաց կոշիկներ, թաց գլխարկներ, թուշիկները կարմիր, մենք՝ շոգից քրտնած, իսկ ձյունն էնքան արագ ու շատ, որ կես ժամվա մեջ գլխներիս վրա ձնից սար էր հավաքվում...
Ո՞վ էր գիշերվա ժամին տանը նստում, եթե ձյուն էր գալիս...
Նայում եմ՝ բակերը դատարկ են: Երևի այփադներով են ձնագնդի ու ձնեմարդ սարքում խեղճ երեխեքը...