Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ռոբոտ հասարակություն

$
0
0
Մարդիկ ռոբոտներ են: Ծրագրված են ինչ-ինչ խնդիրներ կատարելու:

Բժիշկը ռոբոտ է՝ ըստ նշանակության ծրագրված է դեղեր տալու, վիրահատելու, որոնց արդյունքում՝ բուժել կամ կստացվի, կամ ոչ:

Ուսուցիչը ռոբոտ է՝ ըստ նշանակության ծրագրված է դասեր տալու, երկուս դնելու, երեք, չորս, հինգ, վեց... տաս:

Վարորդը ռոբոտ է՝ ըստ նշանակության ծրագրված է մեքենա քշելու, արգելակելու, նորից քշելու, կարմիր, դեղին, կանաչ լույսերին ռեակցիա տալու:

Լրագրողը ռոբոտ է՝ ըստ նշանակության ծրագրված է նյութեր տպելու, հեռարձակելու, հարցեր տալու ու պատասխաններ գրանցելու:

Վաճառողը ռոբոտ է՝ ըստ նշանակության ծրագրված է ապրանքը տալու, գումարը ստանալու, քաշի մեջ խաբելու, կտրոն տպելու կամ չտպելու:

Պաշտոնյան ռոբոտ է՝ ըստ նշանակման ծրագրված է պաշտոնավարելու, ստորագրություններ ու կնիք դնելու, մարդ ազատելու կամ գործի ընդունելու, որոշումներ կայացնելու, կամ ի կատար ածելու:

Հայը ռոբոտ է՝ ըստ նշանակության ծրագրված է հայ լինելու, հայերեն խոսելու, Հայաստանում ստիպված ապրելու, հնարավորության դեպքում երկիրը կլպելու, շահագործելու՝ իր անձի օգտին:

Սա ռոբոտների հասարակություն է, որտեղ բոլորը ծրագրված են ինչ-որ բան անելու, հաճախ նրանց համար ծրագրված անելիքները խաչաձևվում են, սկսում են ռոբոտները իրար խանգարել, մեծը փոքրին տրորել ու ռոբոտի նման առաջ անցնել: Այս հասարակության մեջ ինչ-որ ծրագրով միտքը, խիղճը ու սիրտը հանված են: Այս հասարակության ռոբոտ անդամների միտքը չի մտածում՝ ինչ է իր գործառույթը, խիղճը չի թելադրում՝ ինչը կարելի է ու ինչը՝ ոչ, սիրտը չի սիրում ու կարեկցանքի, հոգատարության, ազնվության զգացողություններ չի արտադրում:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles