Հիշում եմ էս օրը։ Էս օրը քվեարկությունն էր, վաղն էր արդյունքների ամփոփումը։
Դե մենք երեխա էինք։ Մեզ հարցնող չկար։ Մենք էինք իրար մեջ հարցնում.
- Ձերոնք ի՞նչ են քվեարկելու։
- Այո…
- Հա, մերոնք էլ…
Անկախությունը մեր ծնողներն էին ստեղծում, մենք պետք է վայելողները դառնայինք։ Էդ ժամանակ մեծերը վստահ էին, որ պայծառ ապագան աչքով է անում մեզ (միամիտ էին… շատերը մինչև հիմա են միամիտ։ Այլ հարցերում՝ կյանքում արագ կողմնորոշվելու, էս կողմ - էն կողմ նետվելու հարցերում մեծ մասը անկարող են… իրենց ռիթմն ուրիշ էր, հիմա չեն հասցնում), մենք էլ, ինչպես միշտ փոքր ժամանակ, անվերապահորեն վստահում էինք մեր ծնողներին՝ ամեն ինչ կամ սև էր, կամ սպիտակ։ Ինչպես որ իրենք ասեին։
Էդ հետո՝ ընդամենը մի տարվա մեջ դեռ պետք է տեսնեին, որ աչքով անում ու երջանկության սարեր անկախությունը խոստանում էր մի առանձնահատուկ դասի։ Հետո՝ ընդամենը մի տարվա ընթացքում պետք է էդ դասը վերջնականապես ի հայտ գար, ու ամեն տարի էս օրը ցուցադրվող կադրերի մեջ պետք է ճակատագրի ծաղրանքի նման կրկնվեին ազգի միամիտ ուրախությունն ու դրանց լպիրշ հրճվանքը։ Ու ամեն անգամ, ուզած-չուզած, անկախության օրը պիտի ասոցացվեր նրանց հետ, ում խրախճանքը նոր էր սկսվելու… Ուսյալ տականքների դասը…
Հետո, ուսյալներին պետք է խառնվեր տգետների դասը… Իսկ մոնղոլ-թաթարները, եթե սրանց համատեղ ասպատակությունները տեսնելու հնարավորություն ունենային, պիտի ռետրոսպեկտիվ կարգով պայթեին նախանձից…
Անկախությունը չէր մեղավոր էս արտագաղթի, անարդարությունների, սոցիալական բևեռացման, գիտության ու մշակույթի վերացման մեջ։ Անկախությունը երանելի է, երբ գիտակցված հոգեվիճակ է, ոչ թե քաջնազարի թախտին թափած ոսկե անձրև…
Մի խոսքով, շատ չերկարացնեմ։ Ըստ իս, միակ բանը, որ պետք է հասկանանք հետևյալն է՝ ազգը պետք է արժանի լինի անկախության, պետականության ու հայրենիքի։ Էս քսան տարվա մեջ մենք անընդհատ կարծես փորձում ենք Հայաստանին՝ ինչքան կդիմանա մեր ձեռքին… Էս տեմպերով՝ հաստատ երկար չէ։
Աստված տա արժանի դառնանք մեր երկրին։ Ազգովի՝ հայաստանցի, արցախցի, լիբանանահայ, ամերիկահայ, ռուսաստանահայ… Ուղղակի գիտակցենք՝ հանուն ինչի ենք ապրում ու ինչ պարտականություններ ունենք էս սուրբ-սրբություն Հայաստանի հանդեպ։
Տուշ!