Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Եկեղեցում տատիկները միշտ առաջին շարքերում են նստում: Հավաքվում են հազիվ քայլող, հազիվ լսող ու, որպես հազիվ լսելու հետևանք, բարձր խոսող տատիկները, երգում են ամբողջ պատարագը՝ անգիր, քահանայի մասերն էլ՝ քահանայից  առաջ ընկնելով, սարկավագներինն էլ, դե երգչախմբինն էլ:

Հոգու հանգստյան ու առողջության աղոթքների համար գրում են էջերով անուններ (երևի իրենց երկար կյանքում անցած-գնացած բոլոր ծանոթներին նշում են), որոնք խեղճ քահանաները հատիկ-հատիկ ամեն կիրակի կարդում են: Մի անգամ տեսա մի տատիկինը՝ A4 ֆորմատի վրա, երկու կողմից գրած, 2-3 թուղթ՝ մի ամբողջ թաղի ընտրացուցակն ավելի փոքր կլինի:)


Երբ Պատարագի հիմնական մասը վերջանում է, պատարագիչը սկսում է հաղորդություն բաժանել, առաջիններից ստանում են հաղորդությունը (իհարկե, տղամարդկանց զիջում են), գալիս նստում իրենց տեղերում, ու քանի դեռ հերթական շարականը չի սկսել ու քանի դեռ պարապ են, սկսում են խոսել: Բոլորը վատ են լսում ու բոլորը բարձր են խոսում: Էդ դիմացի հատվածում լավ աղմուկ են բարձրացնում:

Ու մի մարդ կա՝ անունը Համբարձում: Վտիտ, ցածրահասակ, ինքն էլ ահավոր շատախոս, եթե կողքին համապատասխան մարդը հանդիպեց, ուրեմն իր շրջակայքում բռբռոցը չի կտրվի: Չնայած շատ հաճախ խոսքի արանքում, եթե ուշադրությունը գրավող մի հատված է երգվում, ինքն էլ մասնակցում է, բարձր ձայնով երգում, "փառք Քեզ Աստված, փառք Քեզ" սրտանց ասում ու դանդաղ ու մանրակրկիտ խաչակնքվում: Ամբողջ վտիտ մարմինը ցնցվում է խաչակնքվելուց: Ճակատից ստոծանի, հետո ձախ, հետո աջ...

Հիմա հաղորդություն են բաժանում: Տատիկներն իրենցը ստացել են ու մինչ մյուսներն են ստանում, խոսակցություններ են սկսել:

- Համբարձու՛մ, Համբարձու՛մ...
- Ի՞նչ ա...
- Էսօր ո՞վ էր պատարագիչը...
- Վաաայ, տեր Վահրամն ա...
- Տեր Վահրամը՞, նո՞ր ա...
- Տո չէ, ո՞նց ա նոր: Լավն ա, չէ՞: Գիտե՞ս Էջմիածնում ինչ պաշտոնի ա: Ի՞նչ տղա ա: Մուահ, - ձեռքերը միացնում է իրար ու մատերի ծայրերը համբուրում: - Թագավոր տղա ա: Ինչ պաշտոնի ա, բայց եկել ա ստեղ պատարագ ա տալիս...
- Յաաա...

Մի ուրիշ անգամ, մի կիսաաղանդավոր կին մտել, պատարագից հետո գիրք է վաճառում: Վասուլայի գիրքը, որ մեր եկեղեցին չի ընդունում: Համբարձումը տեսնում է ու.
- Վայ, Ժաննա՛, Ժաննա՛, չես էլ ամաչում: Քրիստոս քո համար կյանքը տվեց, իսկ դու եկել կյանքդ ես պատմում... Մեղայ, Քեզ, Տեր, մեղայ...  Վա՛յ, վա՛յ, էս ի՞նչ մարդ են սրանք, տո... փառք Քեզ, Տեր, փառք Քեզ... - ու խաչակնքվում է...



Այսօր տօն է սուրբ Ծննդեան, աւետիս
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս
Այսօր արեւն արդարութեան, աւետիս
Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս
Այսօր Սուրբ Կոյսն անապական, աւետիս
Ծնաւ, եբեր զանմահ Արքայն, աւետիս
Այսօր Հրեշտակք Երկնից իջան, աւետիս
Ընդ մեզ օրհնեն զանմահ Արքայն, աւետիս

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles