Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

1 տարի առաջ էս օրերին էր,

$
0
0
որ բլոգերությունն ու ինտերնետ հանրությունը սկսեց օժանդակել Հայ Ձմեռ պապի շահառու ընտանիքներին:

Առաջինը հերոս ազատամարտիկ ու զինվորական Արմեն Ավետիսյանի ընտանիքն էր, որի համար լվացքի մեքենա գնելու գումարի մեծ մասը հավաքեցին բլոգերները:

Երկրորդը՝ ազատամարտիկ Լևոն Գաբրիելյան: Սկզբից պայմանավորվել էինք, որ նրանց ընտանիքի համար հավեր կվերցնենք, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջում հրաժարվեցին: Հավաքված 50.000 դրամին նրանք նախընտրեցին ձմեռվա վառելափայտ ձեռք բերել: Ու արդեն ձեռք են բերել:

Երրորդը՝ աննման, միակ ու անփոխարինելի Ալինա Վարդանյանը:) Նրա պատվին տղաները ֆուտբոլ խաղացին ու ֆուտբոլից ու ոչ միայն դրանից հավաքված գումարով, Ալինան հետազոտվեց, նրա մոտ հայտնաբերվեց երկրորդ շատ ավելի վատ հիվանդությունը՝ կրծքի քաղցկեղ, որից հետո նրան վիրահատեցին: Վիրահատություններն իհարկե անվճար կազմակերպվեց առողջապահության նախարարության կողմից, իսկ հավաքած գումարներով Ալինայի համար տարբեր դեղեր գնեցին, ճանապարհի ու սնունդի հետ կապված ծախսեր հոգացին և այլն: Արդյունքում Ալինան բուժվեց, երկու վիրահատություններն էլ անցան շատ լավ:

Չորրորդը ուզում եմ նշել Միշա Եգանյանին ու ռուսաստանաբնակ էն տղաներին, ովքեր մասնակցել են նաև Արմենի ու Ալինայի համար կազմակերպված դրամահավաքներին: Ինչպես նաև համակարգիչ են նվիրել մի ազատամարտիկի երեխաների:

Եւ վերջապես, հինգերերոդը՝ Իգոր Սարգսյանի ընտանիքը, որի համար ֆուտբոլային ֆորումի խումբը Տիկոյի գլխավորությամբ հեռուստացույց գնեցին:

Ցավոք, աղքատների ու թշվառների թիվն ավելանում է տարեցտարի:( կամ առնվազն չի կրճատվում:( Եկող տարվա համար Հայ Ձմեռ պապն արդեն ընտրել է իր շահառուներին: Հուսանք, որ կկարողանանք ինչ-որ չափով օգտակար լինել էդ մարդկանց էլ:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles