Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Մկրտիչ Նաղաշ

$
0
0


Ղարիբն օտար երկրում, ինչպես թռչունը, որ երամից բաժանված, մոլորված, ոչ մի տեղ չի հանգստանում, երերում է, մինչև որ իր տեղն է հասնում:

Ու վերջում էլ. "Ամենքս ենք ղարիբ, մարդ հայրենիք չունի, քանզի այն կյանքն է մեզ համար հայրենիք, ուրեմն ճար արա քեզ, որպեսզի հոգիդ այնտեղ չտանջվի, սուրբերին քեզ եղբայր դարձրու և հերշտակներին արա սիրելի:"

 Տաղ վասն ղարիպի ասացեալ

- Հոգի՛, մի՛ ասեր ղարիպ, թէ չէ իմ սիրտըս կարունի,
Ղարիպն ի յօտար երկիր, վա~յ ամ, խիստ դիժար կու լինի.
Զինչ հաւն երամէն ի զատ, մոլորած ի տեղ չի հանգչի,
Այնչափ երերուն կենայ, մինչ որ իւր տեղըն հասանի:

- Ղարի՛պ, սըրտնեղ մի՛ կենար, այս դիժար օրերըս կանցնին,
Ամէն ղարիպ ի տուն դարձաւ, մի՛ մընար, թէ քեզ չի լինի.
զԱստուած ողորմած կ՛ասեն, կ՛ողորմի ամէն ղարիպի,
Քեզ այլ օգնական լինի, որ հասնիս սըրտիդ մուրատի*:

- Հոգի՛, ա~մ, դու լաւ կասես, սիրտս է սեւ քան ըզգործելի,
Ի ղարիպութեան դարդէն երեսիս գունըն կու քաղի.
Յորժամ ես ի միտ ածեմ զիմ եղբարքն ու զիմ սիրելիքն,
Հոգիս բերանիս կառնու, քակտելոյ ճարակ մի չունի:

- Ղարի՛պ, ղուսայ** մի՛ աներ, ղուսայէն մարդըն չի շահի,
Շատ մանուկ ղուսայ կանէ, ի շահին տեղըն կու զենի,
Ղուսան շատոց է ցաւ բերէ, ի ցաւէն մարդըն մեռանի,
Զինչ սիրտն որ հասրաթ ունի, ամէնըն մահրում*** կու լինի:

- Աւա~ղ, ըզղարիպն ասեմ, որ յօտար երկիր կու լինի,
Աչերն արտասուօք ի լի, երեսէն ի վայր կու թափի.
Յորժամ ի մէճլիս նըստի, անկասկած սըրտիկն արունի,
Զաչերն ի բոլորն ածէ, կարեւոր եւ զոք նա չունի:

- Ամէնքս ենք ղարիպ, եղբա՛րք, հայրենի մարդ իսկ չունի,
Հաւասար գնալու ենք մենք, զի այն կեանքն է մեզ հայրենի.
Աստենըս քեզ ճար արայ, որ անդէն հոգիդ չի տանջի,
Զսուրբքն քեզ եղբայր շինէ ու զհրեշտակքն արա սիրելի:

* մուրատ - իղձ, բաղձանք
**ղուսայ - վիշտ, ցավ, հոգս, թախիծ
*** մահրում - զուրկ, կարոտ



Ու կարևորը՝ [info]narara ծնունդդ շնորհավոր:)))

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles