- Տատին կուրբան էղնի ձեզի, բալե՛ք ջան…
Փոքր-մոքր տատիկ է՝ գլխաշորով, ձեռքին իր բոյի տոպրակ, մեջը… Ճիշտն ասած գաղափար անգամ չունեմ՝ ինչ է լինում գլխաշորով, հնամաշ շորերով, ամեն սեզոնի նույն տաք կոշիկներով տատիկների մեծ տոպրակների մեջ…
- Աստված ձեզի օշնի…
Երեք ուսանող տղա են անցնում, տարված ինչ-որ բան են խոսում։ Սկի չեն էլ նկատում ու լսում տատիկին։ Մտածում եմ՝ երևի մուրացկան է, բայց նայում եմ՝ ոչ ձեռքն է պարզել, ոչ էլ մտադիր է փող խնդրելու։ Տղաներն անցնում են, հետո ուրիշները, հետո՝ մենք։ Տատիկը կանգնած, բոլոր անցնողներին սրտանց կրկնում է՝
- Կուրբան էղնիմ ձեզի, մեռնեմ ձեր ջանին, ձեր ցավը տանեմ…
Օրվա վերջն է, Երիտասարդական մետրոն արդեն դատարկվել է, հատ ու կենտ մարդիկ են անցնում։ Կիսամութ է արդեն։ Տատիկը կանգնած օրհնում է անցնողներին։
Էդ մեծ տոպրակում օրհնանք է հաստատ…