Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Հայաստանը ե՞ս եմ

$
0
0
Սեպտեմբերի 21-ից առաջ ինձ ու իմ Հայաստանին նվիրված երգ էին երգում: Ինձ ասում էին՝ Հայաստանը դու ես (երգի գեղարվեստական անորակից չխոսեմ հիմա), ինձ համար ճառ էին արտասանում, խոստումներ էին տալիս՝ ամեն ինչը նախընտրականի ու թեթև էստրադային ոճի մեջ:

  Այո, երբ նայում եմ ոնց են "հանրության գերակա շահ" ու/կամ "պետության գերակա շահ" անվան տակ ինձ ու իմ ապագան ոտնատակ տալիս, հավատում եմ, որ Հայաստանը ես եմ: Ինչքան պետության շահն է գերակա երկաթի հանքերի, պղնձի հանքերի, ջրվեժների ու գետերի շահագործմամբ, ուղիղ այդքան էլ իմ շահը:

Այո, երբ Երևանը բզկտում են (մի հինգ տարի առաջ եղածն էին բզկտում, հիմա արդեն չեղածն են բզկտում), վերացնում են կանաչ տարածքները, բակերը, հուշարձանները, պատմությունը, ամեն ինչ վերածում են փող սարքելու ու առուտուր անելու ենթակա "օբէկտների" ու դրա անունն էլի դնում են "հանրային գերակա շահ", հավատում եմ, որ Հայաստանը ես եմ:

Այո, երբ որ թքած ունենալով իմ կարծիքի վրա կառուցում են երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, հավատում եմ, որ Հայաստանը ես եմ:

Այո, երբ որ ինձ առաջարկում են հեռանալ իմ երկրից, գնալ թեկուզ գրողի ծոցը, բայց գնալ, չխանգարել, ոտի տակ չընկնել, ես էլի հավատում եմ, որ Հայաստանը ես եմ:

Այո, երբ որ իմ երկրի վարչապետը հարբած դուրս է գալիս երիտասարդության առաջ, դրանով իսկ ցույց տալով իր վերաբերմունքը և՛ պետությանը, որի պաշտոնյան է նա, և՛ այդ երիտասարդությանը, որին ոչ մի ապագա չի խոստանում այս երկրում, ես հավատում եմ, որ Հայաստանը ես եմ: Երբ երիտասարդներին խաբում են էժան երաժշտության տակ երկու ժամ տժժալով, երբ խոստանում են միմիայն ֆուտբոլային ու շախմատային հաղթանակներ (ասես դրանցից գոնե մեկնումեկը իր անձնական վաստակն են երկրի առաջ) ու չեն խոստանում ոչ մի աշխատանք, երջանկություն ու ապահովություն, ապագա կերտելու ու որպես մասնագետներ Հայաստան երկրում ինքնահաստատվելու հնարավորություն, ես հավատում եմ, որ Հայաստանը ես եմ, ինչպես և բոլոր այդ ուսանողները, որոնց, համալսարանն ավարտելուց ու բանակում ծառայելուց հետո, ձեռքներից բռնած հասցնելու են օդակայան ու "հայդե դեպի ասֆլատ փռող հայրենակիցներ" ծրագիր:

Իհարկե Հայաստանը ես եմ: Իրո՛ք, Հայաստանը ես եմ: Վերաբերմունքը՝ ինչ ինձ, ինչ Հայաստանին, լրիվ նույնն է:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles