Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

նախապատրաստումների հարցով

$
0
0
եկել եմ ասեմ, որ եթե վերջին նախագահական ընտրություններից առաջ ես իմանայի՝ ո՛վ էր վարչապետության թեկնածուն, մեռնեի էլ՝ էդ իմ հավասարակշռված, ընտրությունների արդարության առումով եզակի ու հալալ թռչնիկը Սերժ Սարգսյանի անվան կողքին չէի դնի:

Ու ով ինչքան պատրաստվի, ով էլ գա հակառակ ճամբարում ընտրվելու, թեկուզ նորից ԼՏՊ-ն, "Տիգրան Սարգսյան-վարչապետ"-ով թեկնածուին ոչ միայն ձայնս չեմ տա, այլև շրջապատումս բոլորին կհամոզեմ, որ ձայն չտան:

Ընդհանրապես, կարծում եմ, որ  "ընտրեք-կիմանաք-ով-է-վարչապետը" անակնկալների տուփը վերացնելու պահը հասունացել է: Մեր քաղաքական գործիչների անկանկալների մատուցման ունակությունների մեջ ոչ մեկ չի կասկածում, վարչապետության թեկնածուին որ նախօրոք իմանանք, suspense*-ը, միևնույնն է, չի կորի:

Լեզվի օրենք, լեզվի օրենք, լեզվի օրենք, լեզվի օրենք....
Հայկական աշխարհ, հայկական աշխարհ, հայկական աշխարհ....
հայերի ազատ տեղաշարժ, հայերի ազատ տեղաշարժ, հայերի ազատ տեղաշարժ...
արտագաղթ, արտագաղթ, արտագաղթ, ռոքի ասոցիացիա, արտագաղթ, արտագաղթ.... և այլն

Էսքան բան:

————————————
* suspense - սպասում, գրքերում իրադարձությունների, սյուժեի զարգացումից հետո կծիկի բացման սպասում, ակնկալություն (մոտավոր բացատրություն)

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles