Անկյուններն ու դալանները էս քաղաքի բնորոշիչ կետերն են, աշխարհագրական կողմնորոշիչները քաղաքի ներսում:
Անկյունները, որ միշտ չէ որ, կամ գրեթե երբեք երկրաչափական անկյուններ չեն, այլ կլորավուն: Բայց ճամփաները ուղիղ գծերով բերում են մարդկանց հանդիպումների էդ անկյուններում:
Անկյուններ – դալաններ...
Տուֆե, ցածրահարկ շենքերի ընդարձակ դալաններ, որտեղ ծվարում են կոշկակարների ու մանր-մունր իրեր վերանորոգող վարպետների կրպակաչափ արհեստանոցներ ու սրճաղացներ: Փոքր տարածքներում մեծ տնտեսություններ՝ կոշիկի քսուկների ու սոսինձների կամ փոքր էլեկտրական վառարանների վրա եփվող սուրճի հոտերով:
Խաղողի թփերով ծածկված դալաններ...
Դալանի տակ, դալանի կողքին, դալանից աջ ու դալանից ձախ...
Իսկ դալանից ներս՝ ողորկ շենքերի ֆասադների հակառակ կողմում՝ բակեր՝ մարդկանց տաքուկ բներով, տարբեր չափերի ու ձևերի պատշգամբներով, անհավասար աստիճաններով, նստարաններով ու տաղավարներով:
Երևանի բնորոշիչ կետերն ու աշխարհագրական կողմնորոշիչները...