Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Էն, որ Երևանի քաղաքապետարանում

$
0
0
մենակ էսթետներ են նստած, չգիտի երևի երեկ Հայաստան ժամանած վերջի երկու ավտոբուս պարսիկը: Էդ էլ շուտով կիմանան, հենց հաստատվեն, տուն-տեղ դնեն:

Էնքան էսթետ էին, որ ՈՐՈՇ կրպակների տեսքը նրանց խանգարում էր: Էնքան էսթետ են, որ հին շենքերի հետ նույն քաղաքում չեն կարողանում ապրել: Մի խոսքով, ԷՍԹԵՏ են:

Հասկանում եմ, որ ես ու~ր, գլամուռն ու~ր, էսթետիզմն ու~ր, ճաշակն ու~ր, ամեն ինչ հասկանում եմ: Բայց դե մարդ եմ, ինչ որ ա եմ, էրևանցի եմ, չուզող, անմրցունակ, անգլամուռ:

Արդեն մի քանի ամիս է աչքս ծակում են էդ էսթետիզմի դրսևորումներից հատկապես մեկը:

Կներեք, ես ուղղակի չեմ կարողացել ֆիքսել, բոլորը՝ մեկը մեկից լավը ու ճաշակով:

Չեմ ուզում քաղաքապետին հարց տալ (մանավանդ հայերեն լեզվով) իր դուրը գալիս է էս ամեն ինչը, թե չէ: Հաստատ կգա: Դրայվ կա մեջը՝ բառիս բուն իմաստով ու մի քիչ էլ փոխաբերական:

Մի խոսքով, յառաջ





Հրեշտակների դպրոցը տունը: Հրեշտակներն իհարկե էսօրվա սաունայա-ջակուզիական պատկերացումներով, մենակ մռութները կախած նանարներն են





Սպանում են սրանք



Եթե էս մեկը ուղղակի "ձկնիկ լող տուր լող արա"-ն ա, ապա ասեմ, որ կա նաև զուգարանակոնքի կողքին նկարած նապատաստակ՝ հայտնի "նապ-նապ, ինչ ես անում ծառի տակ" հռետորական հարցով: Ինչպես նաև, ավտոբուսը գալիս է, նայում ես ուզում ես հասկանալ, 30 համա՞րն է, թե 30% զեղչ է կպել զուգարանի վրա:

Իհարկե, առանց արաղի ու հացի ի՞նչ հայկական սեղան ավտոբուս







զեյթունն էլ չի խանգարի: պանրի ու երշիկի տեսականիով



դե առանց Արմենտել ի՞նչ անկախ Հայաստան





Բացի սրանցից, կա նաև ինչ-որ մի անգլիական շորի ֆիրմա, որի գովազդը ավտոբուսի ամբողջ երկայնքով Անգլիայի դրոշն է; Գտնում եմ, որ լավ ենք պրծել, որ՛տև կարող է թրքական շորի ֆիրմա գովազդեին ու էդ ժամանակ կերթևեկեինք թրքական դրոշի հովանու ներքո:

Էլ ի՞նչ ասեմ, էսթետները նաև էս ձևով անճոռնիացրել են մետրոյի բոլոր կայարանները, գնացքներն ու էսկալատորների ամբողջ պատերը: Ու ընդհանրապես, մնում է մեկ էլ ճակատներիս ռեկլամ խփեն, որ դատարկ տարածքն իզուր չկորի, ու էս կըռզիսի պայմաններում ռեսուրսների վատնում չարձանագրեն հեղինակային միջազգային կառույցները:

Գովազդի լեզվի մասին գրե՞մ, թե՞ պարզ է, որ հայերենը ընդհանրապես գեղերում օգտագործելու լեզու է:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles