Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ա՛զգս,

$
0
0
չըլլա թե մոտդ նոր կուռք մը առաջ է եկած․․․

ու չըլլա թե այն կոչվում է «Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսի» կուռք։

Առաջարկում եմ խորը շունչ քաշել մի հատ։ Քաշեցի՞նք։Դե անցանք առաջ

Խոսք չունեմ, շատ ճարտար ճառասան է երևում Արամ Ա-ն։ Միայն էն «Ոչ, ևս մեկ անգամ ոչ» ճառը, որ հիշում եմ․․․ ազդեցիկ էր։

Բայց մի պահ կա։ Նախ, Արամ Ա-ն ո՞ր ինչ սկսեց հանկարծ կոռուպցիայից խեղդվող ու դատարկվող Հայաստանից խոսել։ Պարզ է՝ դաշնակները սկսել են բողոքի հանրահավաքների շարք։ Հիմա էլ իրենք են «Հիմա-հիմա» անում։ Իսկ Կիլիկիո կաթողիկոսությունը, ցավոք սրտի, սերտաճած է քաղաքական էդ կուսակցության հետ։

Ավելին ասեմ, կուզեի, որ պաթեիկ ճառերը գործի տեսք էլ ստանային, թե չէ Արամ Ա-ն լեզվի պահպանությունից է խոսում, հայապահպանությունից է խոսում, բայց Լիբանանում՝ ասել է թե Անթիլիասի անմիջական իրավասության տակ գտնվող հայ համայնքում, մարդիկ ավելի ու ավելի շատ են իրենց երեխեքին տալիս արաբական դպրոցներ, ինչի արդյունքում՝ հայերենը դառնում է Բուրջհամուդի խոսակցական լեզվի մակարդակի մի բան (Բուրջ համուդ գիտե՞ս ինչ ըսել է։ Ըսել է Մալաթիայի տոնավաճառ, ըսել է լիբանանյան հայկո-մկոյական լեքսիկոնի ծննդավայր․ «աբաու՜»)։

Հայկական դպրոցները փակվում են, երեք-չորս դպրոց միավորվում են մեկի մեջ։ Դպրոցների ուսուցիչները «մանկավարժություն» առարկայի կողքով անգամ անցած չկան, ինչի պատճառով կրթության մակարդակը ահավոր ցածր է։

Դատարկվող Հայաստանից խոսող Արամ Ա-ն քանի՞ բեյրութա ու սիրիահայի է հորդորել, համոզել գալ Հայաստանում ապրել, լցնել դատարկվող գյուղերը, քաղաքները, ծաղկեցնել ու շենացնել, հայաստանցու հետ կիսել դառնություններն ու դժվարությունները՝ հանուն հզոր միասնական Հայաստանի։ Մի քանի կոնկրետ դեպքեր, օրինակներ կուզեի տեսնել։ Չէ, գիտեմ, որ բեյրութահայեր ու սիրիահայեր եկել են, բայց քանիսի՞ն է Արամ Ա-ն ինքը համոզել, օգնել, ուղարկել․․․

Վերջաբանի փոխարեն էլ՝ լիբանանահայ ընտանիքներից մեկում էս վերջերս արու զավակ մը ծնեցաւ, անումը դրեցին Կիկոս Ժան-Լյուի։ Սա Ժան-Լյուին յոթը տարեկան ատեն հայկական դպրոց կ՛երթա մը՞․․․

Իսկ ընդհանրապես, ես Արամ Ա-ի դեմ անձնապես ոչինչ չունեմ, ուղղակի զգում եմ, որ հերթական կռապաշտության ճամփեն է բռնել ազգս, ուզում եմ ազգիս ոտից բռնել, չթողել, որ գնա դրանով․․․․ լավը չի էդ ճամփեն, ադեկվատության տեղ չի թողնում։

Ինչքան հասկացա Իզայի գրածից էլ Պարգև սրբազանին էլ համեմատում է ֆ-բուքությունը Արամ Ա-ի հետ, ի վնաս առաջինի․․․

Ասածս ի վերջո ինչ է․ Արամ Ա-ն էլ մարդ է իր լավ ու վատ գծերով, առավելություններով, թերություններով։ Ստալինի ժամանակներն էլ անցել են, անձի պաշտամունքը էլ օյին չի, թեթև ապրեք, մարդկանց մենակ խոսքերին չէ, այլ գործերին էլ նայեք։
ամմա ի՞նչ գիտնամ․․․

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles