Բանն այն է, որ սեպտեմբերի 21–ին իշխանությունները նախատեսել են, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից կազմված գունդը՝ «զինված» մորուքներով ու տերտերական շորերով, առաջիններից մեկը պետք է հրապարակ մտնի։ Աշխարհի և ոչ մի նորմալ երկրում զինվորական շքերթի առաջին շարքերում եկեղեցական սպասավորների չես հանդիպի և ընդհանրապես՝ պետության ու կանոնավոր բանակի գոյության պայմաններում ինչու՞ պետք է մեր հզորության ապացույցներից մեկը լինի տերտերներից կազմված աշխարհազորը։ Դա ավելի շուտ թուլության, քան ուժի նշան է։ Բացի այդ՝ բանակը բռնության և ուժի մարմնավորում է, որը կոդային առումով հակադրվում է թեիստական մտածողությանը և եկեղեցական էթիկային, հետևաբար՝ հոգևորականների քայլերթը կեղծ պաթոս է պարունակում իր մեջ և ցույց տալիս այս իշխանությունների հետադիմական էությունը։
Չգիտեմ՝ որոնք են ըստ հոդվածագրի աշխարհի նորմալ երկրները, բայց գիտեմ, որ ազգային եկեղեցի ամեն ազգի չի տրված էս աշխարհում։
Առաքելական եկեղեցին է, որ միշտ իր ժողովրդի կողքին է եղել արդեն 1700 տարի, ու Արցախի վերջին պատերազմն էլ դրա վառ օրինակն էր։ Էլ ո՞վ, եթե ոչ առաքելական եկեղեցու սպասավորները, զինվորների հետ առաջին շարքում են միշտ կանգնել, որ հոգևորական ձեռնադրվելուց հետո ծառայում են հայկական բանակում, մարտական ոգին են բարձրացնում, բարոյական արժեքներ, ասել է թե՝ քրիստոնեություն են քարոզում, պետք է ամսի 21-ին զինվորների կողքին կանգնի նաև տոն օրերին։
Առաքելական եկեղեցու մասնակցությունը կապել վարչապետի հետ պակաս փարիսեցիություն չի, ի դեպ։