Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Հերթական օպտիմալացումը

$
0
0
Անձամբ ես շատ ուրախ եմ, որ սփյուռքահայերը եւ բոլոր մյուսները, ովքեր հանգամանքների բերումով ստիպված զրկվել են իրենց հայկական անձնագրից, հնարավորություն են ստացել նորից դառնալ ՀՀ քաղաքացիներ։

Չնայած նման օրենք ընդունելիս բնականաբար պետք էր լուրջ պատրաստվել, ինչը ես մեր դեպքում խիստ կասկածում եմ, որ տեղի է ունեցել։ Մանավանդ որ մյուս կողմից էլ նույն Ժիրայր Սեֆիլյանը մինչև հիմա ՀՀ քաղաքացի չի։

Ու հիմա էս փաստի ֆոնին ինչ-որ մի Ջորջ Օննիգ Նիքըլսըն, ասենք, Բեդրոսը («յան»-ն էլ պոչից կտրած), որ իր կյանքի ամբողջ 70 տարիները բարով-խերով ապրել է առանց Հայաստանի, հանկարծ որոշի Մասիսը տեսնել ու մեռնել սիգարների ու վիսկիների հավաքածուի կողքին մի հատ էլ ՀՀ փասփոր դնել, առանց որևէ խնդրի կարող է քաղաքացի դառնալ։

Նո, անի էլի օքեյ է, թող դառնա, բայց մի բայց կա․․․ Պարոն Ջորջ Օննիգը պարտավոր է հայերեն լեզուն իմանալ ու ՀՀ սահմանադրությանը ծանոթ լինել։

Եղածն ի՞նչ է, չէ՞։ Տեղից էլ խաղ ու պար։ Բայց չէ, հիմա մեր փոխոստիկանապետը (մարդ մի լավ առիթով իր պաշտոնյաների անունները չի իմանա, տո՛) առաջարկում է հանել էդ պահանջը։

Պատճառաբանումը, ուշադրություն․
Հա՞ որ․․․ իսկ կոպիտ ասա՞ծ․․․

Հայրենասիրությունը իրավակա՞ն կատեգորիա է, ինչ միավորներով է չափվում։ Որոշ ժամանակ անց էլ կարող է առաջարկեն, որ հայկական ծագումը պարտադիր պայման չլինի՝ որպես ավելորդ թիթիզություն։ Անձամբ ես էնքա՜ն մարդ գիտեմ, որ հայ չեն, բայց Հայաստանը շատ են սիրում։ Ի՞նչ կա որ։

Ու մի հարց, որ ինձ շատ տանջում է՝ իսկ ինչի՞ պտի ՀՀ քաղաքացիություն ստանալը հեշտ լինի։ Ինչի՞ մարդիկ, ովքեր ուզում են ՀՀ քաղաքացի լինել, ինչ-որ ջանքեր չգործադրեն, հանուն էդ քաղաքացիության։ Դե տեսնում ենք էլի էնքան մարդ կա առանց ջանքերի ՀՀ քաղաքացի է, որ թքած ունի էդ անձնագրի վրա էլ, երկրի վրա էլ․․․ Ինչի՞ են ուզում ՀՀ պետական լեզվի իմացությունը դարձնել վերջին աստիճանի, անկարևոր, անիմաստ հանգամանք։ Էլ ինչը՞ պտի պարտադիր լինի․․․ 1000 դր ունենա՞լը․․․

Ինչի՞ են Հայաստանի նման երկիրը դարձնում ինչ-որ մի "Ճ" դասի երկիր, որ 1000 դրամ մուծվեն, անձնագիրը ձեռները տան, որ ինչքան հեշտ ստանան էդ անձնագիրը, էնքան վերևից թքած ունենան էս երկրի վրա։

Իմիջիայլոց, օպտիմալացման ոճով, էությամբ էս առաջարկը լրիվ նման է ԶԱԳՍ-երի ընթացակարգերի հեշտացմանը։ Ով երբ ուզի, որ պահին ուզի, աղջկերքին առնի, տանի․․․ Հայերի ազատ տեղաշարժ․․․ դե էդ հայտնի երգի գաղափարներից

 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles