Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Հնարավոր է, որ Ուրուգվայը ճանաչի Արցախի անկախությունը

$
0
0
Ուրուգվայի արտգործնախարարը նման մի հայտարարություն է արել երեկ։ Ասել է, որ իր երկրի կառավարությունը սկսել է մի գործընթաց, որի արդյունքում Արցախի կարգավիճակի մասին պաշտոնական հայտարարություն կարող է անեն։ Հետո էլ ասել, որ ինքն անձամբ համոզված է, որ Արցախը պատմական Հայաստանի տարածք է և որ այն պետք է լինի անկախ ու, կարճ ժամանակ անց, Հայաստանի մաս։


 Հիմա բնականաբար կարելի է պատկերացնել արձագանքները, հիստերիաները՝ մի կողմից ուրախության, մյուս կողմից բիզիմդիրի․․․ Արցախի մեծամասնությունն իհարկե կհայտարարի, որ իրենք երբեք Հայաստանի մաս չեն կազմի, որ իրենք անկախ պետություն են։ Հայաստանի մեծամասնությունն էլ մի կողմից կուրախանա, մյուս կողմից էլ կսկսի երգել ղարաբաղյան կլանի երգն ու պատմությունը, դաշնակներն արդեն ոգևորվել են, Րաֆֆի Հովհաննիսյանը կասի՝ բա որ ասում էի, եկեք մենք էլ ճանաչենք, ՀՀԿ-ն կհիշի Եվրամիությունն ու Մինսկի խմբին, ՀԱԿ-ը հաջորդ հանրահավաքին կկանչի վիքիլիքսի մնացած կեսը կարդալու․․․

Մի խոսքով ստանդարտ։

Բայց էս ամեն ինչի կողքին խիստ կասկածում եմ, որ կլինեն և/կամ լսելի կլինեն խելացի, հավասարակշռված վերլուծություններ, թե մենք ինչ ենք ուզում էս իրավիճակում։ Թե ինչն է օգտակար ու պետքական Հայաստանի (խոսքս միացյալ Հայաստանի մասին է, ես առանձին Արցախի Հանրապետություն ու ՀՀ չեմ ուզում) համար, մեր ժողովրդի համար։ Որ քայլը երբ է ճիշտ, երբ է պետք։

Ասենք՝ Ուրուգվայը ճանաչեց Արցախի անկախությունը։ Ե՞վ։

Չէ՞ որ մեր պետությունը մինչև էսօր Արցախի հարցում ինչ անում է, իրեն թելադրված է։ Բանակցությունների գնում է, որ՛տև տանում են, բանակցում է, որ՛տև նստեցնում են սեղանի շուրջ, խոսում է էն կետերից, որոնք իր դեմն են դրել․․․

Նույնն է, ինչ Ցեղասպանության հարցը։ Ասենք՝ աշխարհը ճանաչեց։ Ե՞վ։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles