Երեկ ընկերներիցս մեկը պատմեց։ Ծառայել է Արցախում, սահմանի վրա, դիրքերում։
Իրենց մոտ ծառայել են երկու մանկության ընկեր, հարևաններ։ Ամեն ինչ արել են, որ միասին մի տեղ ընկնեն, մի տեղ ծառայեն։ Նույնիսկ էնպես են դասավորել, որ դիրքեր գնան միասին։
Մի գիշեր, դիրքերում հերթապահության ժամանակ, նստած խոսելիս են եղել։ Նրանցից մեկը զենքը ձեռքին պտտացնելուց, խաղալուց է եղել։ Պատահաբար զենքը կրակել է։ Ընկերոջ վրա։ Փորին։ Ընկերը մահացել է, ինքն էլ ստրեսսից հոգեկան խանգարում ստացել։
Ուղղակի էն ժամանակ չեն եղել ֆեյսբուքներ, «չենք լռում»-ներ, ռադիովաներ, առաջին ու վերջին լրատվականներ, որ իրական օրինախախտություններն ու դժբախտ պատահարները բոլորը լցնեին մի տեղ, խառնեին ու վերջին սադիստների պես խաղային մարդկանց զգացմունքների հետ։
Ի գիտություն էդ կարգի մարդկանց ասեմ, որ ծնողները, ովքեր իրենց երեխեքին բանակ են ուղարկում, շատ լավ էլ գիտակցում են, թե ինչ մեծ վտանգի են գնում իրենց երեխեքը, ոչ թե խոտ են ուտում, որ դուք էլ դնեք ու ամբողջ օրը մարդկանց «աչքերը բացեք»՝ թե տեսեք ուր եք ուղարկել ձեր երեխեքին։ Ուղղակի էն ծնողները, որ գիտակցելով ուղարկել են ու էն տղաները, որ գիտակցելով գնացել են, ի տարբերություն ձեզ նմանների, պարտքի բարձր զգացողություն ունեն, երկիրն էլ սիրում են սահմանի վրա, իրենց կյանքի գնով, ոչ թե կոմպի էկրաններից։
Ու ձեզ ոչ ոք իրավունք չի տվել վերջին սադիստների պես ամբողջ օրը զինվորների ծնողների անհանգստությունն ու վախերն ավելացնելու։
Ու վերջում էլ սա։ Տղան մորից ժառանգել է հոգեկան հիվանդությունը։ Ու, ինչպես հաճախ հայ հասարակության մեջ, ընտանիքը թաքցրել է փաստը։
Էնպես որ, նորից եմ կրկնում առաջարկս, «Չենք լռում»-ին հայդա բանակ։