Ավետիք Իսահակյանի մասին մի պատմություն կա։
Մի օր Վարպետը իր սովորական եվրոպական ոճի հագուկապով, անցնելիս է լինում գյուղական տների կողքով ու լսում է, որ մի գյուղացի մարդ իր բանաստեղծություններից է երգում (դե նրա գործերից շատերն են երգերի վերածվել)։ Կանգ է առնում տան դիմաց ու հարցնում գյուղացուն՝ թե էդ ինչ երգ է երգում։ Գյուղացին պտտվում է, տեսնում եվրոպացուն ու ասում.
- Էս քո խելքի բանը չի, էս մեր Վարպետն ա գրել․․․
Էս էն պատմություններից է, որ լսում են փոքր ժամանակ, ծնողներից կամ պապիկ-տատիկներից, ու շատ հնարավոր է, որ բանահյուսություն է, ոչ թե կենսագրության մաս, բայց դե ըստ իս դա էական չի էդքան։
Փաստ է, որ Իսահակյանի գործերից շատերն ընկալվում են որպես ժողովրդական։
ԲԻՆԳՅՈԼ
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.-
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի:
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ,
Քաղցր լեզվին, անուշ խոսքին կարոտ եմ
Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի:
Պաղ-պաղ ջրեր, պապակ շուրթս չի բացվի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի թացվի,
Դեռ չտեսած յարիս՝ սիրտս չի բացվի,-
Ինձ ի՞նչ, ավա՜ղ, բլբուլները Բինգյոլի:
Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ,
Ես պանդուխտ եմ՝ էս տեղերին ծանոթ չեմ,
Քույրի՛կ, ասա՛ , ո՞րն է ճամփան Բինգյոլի: