Վայրի մեխակներ, թարմ աղացած սուրճ ու թոնրի գաթա․․․
Ամռան վերջում մի պահ քաղաքը կարծես նորից մայիս ապրի։ Արևը մեղմ է, ծառերի ստվերը՝ հովացնող, ու քաղաքը՝ մի տեսակ իրականությունից կես քայլ դուրս։ Դու էլ՝ ինչ-որ տեղ էդ արանքներում։
Հասել եմ տուն, մեխակները դնում եմ ջրի մեջ ու սուրճ եմ եփում։ Թարմ աղացած սուրճ, մի կտոր գաթա ու մարցիպանի մի փոքր կտոր․․․
Մեխակները մի տատիկից վերցրի։ Տեսա, որ էդքան թարմ չեն, բայց քիչ վերև հին գրքեր վաճառող պապիկի գրքերը հավաքած էին, ու մի փոքր արկղի վրա գրել էր «Գրքեր, ամեն ինչ կա»․․․ Հերթն իրենցն է կարծես։ Պապիկից էլ գիրք կառնեի, բայց չկողմնորոշվեցի էդ պահին։
Հետո՝ երաժիշտը եկեղեցու կողքին․․․ արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե ․․․ Մի օր տեր Տաճատը ռադիոյով պատմում էր, թե ոնց մի մուրացկան կնոջ երեխայի մկրտելիս քավոր են փնտրելիս եղել, ու էդ երաժիշտը քավոր էր կանգնել․․․
Էսօր մի տեսակ տխուր եմ էդ բոլոր մարդկանց համար։ Երևի էսքան սիրուն եղանակին էս քաղաքի ամեն բնակիչ պիտի խաղաղ լիներ ու հանգիստ սրտով օրը վայելեր․․․
Քաղաքի տերերը․․․