Պարզվում է, աղոթքն ու քրիստոնեությունն էդքան գյուղին չեն օգնում, ինչքան որ հույս էինք տածում։ Հա, աղոթեցին-աղոթեցին, բերքը լավն եղավ էս տարի։
Բայց էն ու՞մ աղոթքներն են տեղ հասնում ամեն սեզոնի, որ սոլյարայուղը թանկանում է։ Ասենք, ամբողջ տարին 20 լիտրն արժենում է 7500 դրամ, մեկ էլ հավաքելու ժամանակ, օ հրաշք, գները դառնում են 9000-9200 դր։
Կամ էլ օրինակ, ու՞մ աղոթքներն են, որ հակ (հայերեն՝ տուկ) կապելու թելը, որն արտադրվում է Հայաստանում, որի հումքը միշտ կա, մեկ էլ սեզոնի ամենաթեժ պահին, երբ խոտը հավաքած է, մնացել է կապելը, հոպ, գործարանը կանգնում է, իբր հումք չկա, մեկ էլ մի օր հետո ասենք կիլոն 1300 դր արժեցող թելը դառնում է 2000 դր։
Էս թվաբանության մեջ շատ կարևոր է հաշվի առնել, որ սոլյարայուղ գյուղացիները երբեմն պետք է գնեն տոննայի չափ, իսկ թել՝ տասնյակ կիլոգրամներ։
Չէ, բայց մյուս կողմից կովերի պտուկները մաս-մաքուր են, ինչը Հայաստան այցելող զբոսաշրջիկի մոտ Հայաստանի մասին լավ կարծիք ու տպավորություն է կազմվում, իսկ դա այսօրվա մրցունակ դարում անչափ կարևոր է։