Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Հոգնեցի

$
0
0
Ժամանակ ա պետք էսքան գրած-մրածի մեջից պետքական բաները հանելու, պահելու համար։ 

Ու հետո երևի կջնջեմ գրողի ծոցը։ 

Առանց էս նախաբանի կջնջեի, որ՛տև ես իմ անձի շուրջ ո՛չ հիացական, ո՛չ կարեկցական նոտաներ չեմ սիրում ստեղծել, ուղղակի սա գրում եմ, որ չստացվի, թե ինչ-որ մեկը կարող է, կկարողանա կամ կարողացավ կոտրել։ Ես իմ ուժի չափը գիտեմ։

Ամեն գրածիս ու ասածիս տեր եմ։ 

Հոգնեցի ուղղակի մթնոլորտից։ Ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկի ասածի, գրածի, ռեպլիկի, վիրավորանքի պատճառով (հույս չունենաք:)), այլ ընդհանուր տիրող մթնոլորտից։ 

Թույնը շատ է։ Ընդհանուր, մթնոլորտում է շատ։ Էս բարձր անուններով ֆ-բուքի խմբեր, նախաձեռնություններ, հրաժարականներ․․․ Էսքան ժամանակ մի բան եմ փորձել ասել - ամեն մեկս նախ և առաջ մեզ պետք է նայենք, մեր ներսը քննենք․․․ որ՛տև․․․ չէ, ես ավելի խելոք ու իմաստուն, քան «դիմացինի աչքի փուշն ու քո աչքի գերանը» չեմ ասի։ 

Կյանքը շատ կարճ է, հազիվ ես իմ սեփական հոգու հարցերը լուծել հասցնեմ: 

Հետո կհաշվեք, որ ոչ էլ եղել է ինչ-որ նոնինո:) Իրականում բոլորդ էլ լավն եք, որ՛տև մեր ազգի մեջ լավը շատ է, իսկ վատը պատահական երևույթ, ուղղակի հիմարությունների հետևից ընկած վատին աչքաթող ենք արել մեր մեջ։)

Ատանկ:)

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles