Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ինչքան մտածում եմ, էնքան

$
0
0
խնդալս է գալիս էս լեզվի օրենքի, օտարալեզվի վրա։

Դե որակյալ կրթություն ապահովելը կառավարության, ԿԳ նախարարության առաջնային գործառույթներից մեկն է, չէ՞, որ չեն իրականացնում։

Նույնն է, ոնց որ ասեն՝ դե մենք չենք կարողանում երեխաներին նպաստ տալ, դրա համար խթանեն հղիության արհեստական ընդհատումը։ Ու բողոքներին ի պատասխան ասեն՝ ուզում եք ձեր երեխան սոված ապրի՞, չենք հասկանում

Կամ նույնն է, որ ասեն՝ ծերերին չենք կարողանում նվազագույնն անհրաժեշտ թոշակ ապահովել, դրա համար օրենք հանեն, որ 62 տարեկանից հետո մարդիկ իրենք իրենց խառակիրի անեն։ Կամ էլ ասենք, օրենքում փոփոխություն անեն, որ քանի որ ինքնասպանությունը մեղք է (դե քրիստոնյա կառավարություն ունենք չէ՞ վերջիվերջո), օտար երկրներից կկարողանանք կիլլերներ հրավիրել, որ էդ գործն առաջ տանեն։

Ու էդպես բոլոր ոլորտների համար     

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles