ասեմ, որ իմ կարճ խելքով, ոչ թե պետք է կառավարությանը ինչ-որ բան հասկացնելու փորձեր անել, ամենամիամտին էլ, ըստ իս պարզ է, որ ոմանք շատ լավ էլ հասկանում են՝ ինչ են անում, այլ պետք է բացել մարդկանց աչքերը։ Օգնել տեսնել կեղծիքը ու դրանով արմատից չորացնել ստրկամտության դարբնոցների գաղափարը։
Հա՛յ ծնողներ, մի՛ տվեք ձեր երեխաներին օտարալեզու դպրոցներ։
Մի՛ հավատացեք կեղծ խոսքերին, թե դրանք ձեր երեխաների պայծառ ապագայի համար են։ Դրանք սրանց էսօրվա փորերը կշտացնելու համար են։ Նայե՛ք էսօրվա որոշում կայացնողներին ու արեք ամեն ինչ, որ ձեր երեխաները չմեծանան նրանց նման։
Սուտ է, թե պլպլան թղթի մեջ փաթաթված էդ թույնը կերջանկացնի ձեր երեխաներին վաղը։
Նրանք ուզում են, որ ձեր երեխաներն էլ իրենց նման հպատակ ու ծառա մեծանան, ոչ թե ազատներ ու տերեր։ Հպատակներ օտար պետությունների ու ո՛չ տերեր սեփական երկրի։
Նայե՛ք ովքեր են եղել Հայաստանի իսկական վերնախավը՝ ազատները, որոնք ազատագրել են երկիրն ու ազգը ստրկամտությունից։ Նրանք, ովքեր ստեղծել են այբուբեն ու կրթել են ժողովրդին մայրենի լեզվով։
Նրա՛նք են հիշվում արդեն քսան դար, նրա՛նց է օրհնում ազգը մինչև էսօր ու դեռ օրհնելու է մինչև աշխարհի վերջին րոպեն ու վայրկյանը։
Ու նայե՛ք, ուշադի՛ր նայեք, թե ովքեր են էսօր փորձում ձեզ խաբել կեղծիքով, ստով՝ նրանք, ում ամեն օր անիծում են ու հայհոյում մարդիկ։ Ինչպե՞ս կարող են էս կենսագրությունով մարդիկ ձեզ ճշմարտությունը ասել, ինչպե՞ս կարող են նրանք ճանապարհ ցույց տալ մեզ, եթե իրենք մոլորվել են կեղծիքի, որովայնի, ագահության, ստրկամտության, արծաթսիրության, թալանի ու այլ տեսակի հանցանքների մեջ։
Արդյո՞ք նման անմարդկային ապագայի համար եք ձեր երեխաներին գուրգուրել, սնել ու մեծացրել։
Մոռացե՛ք Սովետն ու նրա դավանած ընդհանուր հայրենիքը։ Եթե էն ժամանակ ռուսական դպրոցներու՛մ էլ, հայկականու՛մ էլ մեծացնում էին ԽՍՀՄ քաղաքացիներ, ԽՍՀՄ հայրենիքի համար, ապա էսօր ձեր երեխաներին փորձում են դարձնել հպատակներ օտար պետության։
Չի՛ կարող ծառան երջանիկ լինել օտարի տանը։ Էդ դպրոցներում միայն լեզու չեն սովորեցնելու, այլև դարձնելու են օտար երկիրը սիրող, օտարի մասին երազող, ազատությունն ու արժանապատվությունը հանուն մեկ-երկու օրվա կուշտ փորի փոխող ծառայամիտներ։
Մարդը միայն ազատության մեջ կարող է երջանիկ լինել։ Մի՛ թույլ տվեք կեղծիք քարոզողներին գերել ձեր երեխաներին, նրանց ապագան, նրանց ազատ կամքը, նրանց միտքն ու երջանկությունը։
Ինչի՞ ծառայել օտարին, եթե կարելի է տեր լինել սեփական երկրին։ Թող օտարներին ծառայեն ծառայամիտները, նրանք, ովքեր սրբություն չունեն ու ծառայությունից բացի ուրիշ ոչինչի ունակ չեն։
Նայե՛ք Թիֆլիսը շենացնող հայերի պղծված գերեզմաններին, որոնց անունները ջնջեցին օտար երկրում, ու որոնց մասին իրենց հայրենիքում իմացան միայն նրանց գերեզմանները քանդելուց հետո։
Ի՞նչ ապագա եք երազում ձեր երեխաների համար։ Միմիայն ազատ միտքն է ի վիճակի մարդուն իրական ազատություն ու երջանկություն տալ։
Մեծացրե՛ք տերեր ձեր երկրին, ոչ թե հպատակներ օտարներին։ Մի՛ դժբախտացրեք ձեր երեխաներին։ Նրանք, ովքեր ձեզ խաբում են փուչ խոսքերով՝ «մրցունակություն», «վերնախավ» և այլ բառերով, ամեն ինչ անում են, որ անկախության սերունդները մեծանան իրենց դեմքերով, որովհետև վախենում են ազատներից։ Մի՛ դարձրեք ձեր երեխաներին նրանց նման։
Չհավատա՛ք, թե ռուսը կամ ֆրանսիացին իրենց լեզուներով ձեր երեխաներին կսովորեցնեն սիրել մեր երկիրը ու լինել էս երկրի ազատ տերերը։ Միամիտ չլինե՛ք։ Նրանք դաստիարակելու են հպատակներ իրենց պետությունների համար։ Երկրորդ, երրորդ․․․ վերջին սորտի դժբախտ անազատների, որովհետև նրանք են տերերը, իրենց նոր տերեր չեն պետք, այլ խելացի ու հնազանդ հպատակներ։
Միայն ազատ միտքն է տալիս ազատագրում ու երջանկություն, լիարժեքության ու ինքնաբավության զգացողություն, իսկ ծառայամտությունը՝ բարդույթներ, թերարժեքություն ու դրանցից բխող դժբախտություն, նույնիսկ եթե չգիտակցված։ Որովայնին ծառայելը չի՛ կարող երջանկություն տալ մարդուն։
Փոխարենը ստիպե՛ք, որ նրանք, ովքեր իրենց հանցագործ ծուլությունից, բարդույթներից, անազնվությունից ու անազատությունից, կամ այլ և այլ պատճառներից ելնելով ձեր երեխաների համար չեն ապահովում որակյալ կրթություն մայրենի լեզվով, սկսեն դա անել։ Որովհետև դա նրանց պարտքն է։ Որակյալ կրթություն ապահովելը նրանց պարտքն է, նրանք դրված են էդ պաշտոններին, որպեսզի դա՛ իրականացնեն և ոչ թե իրենց չարած աշխատանքը փոխանցեն օտարներին ու իրենց վրայից փորձեն թոթափել իրենց իսկ պարտականությունը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեր երեխաների հաշվին, նրանց երջանկության ու ազատ ապագայի հաշվին նրանք փորերն ու դրամապանակները հաստացնեն։
Ինչու՞ թույլ տալ, որ բախտախնդիրները ձեր երեխաների ապագան վտանգեն։
Երեխային լավ կրթության պատրվակով օտարալեզու դպրոց տալը հավասար է պարտության, կապիտուլիացիայի։
Ո՛չ, ստիպե՛ք, որ նրանք իրենց պարտքը կատարեն, որովհետև նրանք, ովքեր պաշտոնները զավթած ամեն ինչ անում են ի վնաս երկրի ու հօգուտ իրենց, ձեր փողերով ու ձեր երեխաների ապագայից գողացած հնարավորությունների հաշվին են էսօր փորձում իրագործել իրենց բարդույթավորված ուղեղների ցնդաբանությունները։ Վատնում են մեր երկրի գումարները, մեր ժամանակը, խաղ են անում բոլորիս ապագայի հետ, փորձում են խլել մեզնից մեր վերջին հնարավորությունները, արտագաղթի ենթարկել ազգի լավագույններին, որոնց թվում են նաև ձեր երեխաները։ Ձեր երեխաները, որ մեր երկրի ու ազգի պոտենցիալ տերերն են, նրանց խանգարում են։
Մի՛ խաբնվեք։ Մի՛ թողեք բախտախնդիր քաջ նազարներին, պարտադրել ձեզ իրենց սահմանափակ մտքի փուչ գաղափարները։
Ձեր երեխաներն արժանի են տեր կանգնելու Հայաստանին ու ոչ թե էս լուզեռների ձեռքով քշվելու օտար երկրներ։
Ինչքա՞ն պտի մնանք թափառաշրջիկ ու էս սուրբ հողը թողենք գել ու գազանի կճղակների տակ։