Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Նկատել եմ, որ

$
0
0
երբեմն մեր կանայք ու աղջիկները բավականին սանձարձակ ասեմ, անպարկեշտ ասեմ, լեզուները մեկ-մեկ շատ երկար․․․․

Մի խոսքով, դեպքը պատմեմ։ Էսօր եկեղեցի մտան 4 կին արմատ հոգի՝ երկու տարիքով կին ու երկու երիտասարդ աղջիկ։ Խմբից ամենաերիտասարդը հավանաբար ուսանող կլիներ։ Հագին հազիվ հետույքը ծածկող ջինսե շորտ էր, բերանում՝ ծամոն։ Իհարկե, մոմ վառողներից էին, ոչ թե պատարագի մասնակցողներից։ 

Սկզբից մի երիտասարդ սարկավագ մոտեցավ, որ զգուշացնի, որ նման հագուստով եկեղեցի չեն մտնում, հետո էլ օգնության հասավ տարիքովը։ Երկուսն էլ շատ հանգիստ, ցածր ձայնով, քաղաքավարի։  
Աղջկա խումբը, որոնցից մեկը հաստատ մայրն էր, նույն վիճակով կանգնած մնացին։ Աղջիկն ուսերը թափ տվեց, մայրը թարս նայեց, կողքի երկուսն էլ բերանները բացեցին հրճված։

Լավ, եթե չգիտես, մտքովդ չի անցել, նորմալ է, զգուշացրել են, դուրս արի, մյուս անգամ էլ ուղղակի ավելի պարկեշտ հագնված կմտնես։ Ի՞նչ կա էդտեղ։ 
Բայց ինձ զարմացրեց էդ տարիքի աղջկա անվրդովությունն ու աներեսությունը։ Նրա մոր անդաստիարակությունն ու աղջկան իր նման մեծացրած լինելը։ 

Ամենաէլեմենտար խոնրահություն էր ընդամենը պահանջվում, մանավանդ որ իրենց չվիրավորեցին, թևից բռնած դուրս չշպրտեցին։ 

Որ ի՞նչ իրենք իրենցը բրդեցին։ Չէ՛, աղջկա մեջ իրականում ոչ մի վուլգարություն չկար, երևում էր, որ ընտանիքից դուրս եկած էր, բայց ինչի՞ են ծնողներն էնքան հիմար, որ սովորեցնում են իրենց երեխեքին, որ ինչ էլ անեն՝ ճիշտ են, որ իրենց մեկը չպիտի ասի «աչքիդ վերև ունք կա» (հաճախ եմ լսել էս խոսքը տարբեր ծնողներից հենց իրենց երեխեքի մասին)։ 

Եկեղեցին էլ էն տեղը չի, որ էնտեղ մտնելու, պահվածքի ու հագուստի հարցերով վիճես, բան ապացուցես, կարծիք հայտնես։ Ասել են՝ չի կարելի, էդ փոքր խոնրահությունն ունեցի, նկատողությունն ընդունի ու դուրս արի, ի՞նչ կա էդտեղ։

Մի խոսքով, տհաճ էր     

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles