Մի քանի ժամ տժժան արևի տակ թափառելուց ու խանութներ ձեռնունայն ելումուտ անելուց հետո վերջապես ինձ հասցրի կանգառ ու կանգառից էլ՝ խեղդող ու դիակառքի նման սև վարագույրներով պարուրված երթուղային։ Բացի նստարանների շոգեցնող աստառներից, նեղ արանքներով նստարաններից, երթուղայինը ճռճռում ու դռդռում էր, ու էդ ժանգոտած ձայներին գումարվում էր դրսի աղմուկը։
Հետևումս նստած էր մի կին իր երկու աղջկա հետ՝ մեկը տարիքով,կյանք տեսած ամուսնացած, մյուսը՝ դատելով ակամա ականջիս հասնող խոսակցություններից՝ էս տարվա մի քանի տասնյակ դիմորդներից մեկը։
Ինչ-որ ժամանակ անց զգացի, որ դիմորդական, քննական ու ուսանողական թեմաները քիչ-քիչ անցել են հարս-սկեսուր-տալ-տեգոր կին հարաբերությունների քննարկմանը։ Մոր խոսքն ամբողջությամբ բաղկացած էր «ասի»-ներից, որոնց «ս»-ն էլ ականջ ծակելով քիչ-քիչ գրավեց նստածների ուշադրությունը։
- Մտավ ներս, ձեռինները թողեց, ուզում էր դուրս գար։ Ասի, ինչ լավ ա, ուրեմն ես, ասի, առավոտից իրիկուն, ասի, տան գործն անեմ, ճաշերն եփեմ, ասի, երեխուն մանկապարտեզ տանեմ, ասի, դու էլ սենց քո համար գնաս-գա՞ս, ասի։
- Հը, հը, հը, - կողքից դամ էր պահում մեծը՝ ամուսնացյալը։
- Ասի, հերիք ելավ, բոլ ելավ, ասի։ Ես չեմ ուզու՞մ, ասի, իմ համար հանգստանամ, ասի։ Ասի, սրանից հետո քու երեխուն դու տիրություն կանես, ասի։ Ասի, զզվցրիր, թողիր, ասի։ Ինքն էլ ձենը կտրել, լսում էր, բայց բան չէր ասում․․․
- Մա՛մ, իմ կիսուրը որ ինձ բան ա ասում, ես արդարանում եմ, - ծոր տվեց ամուսնացյալը։ - Ես արդարանում եմ, որ բան ա ասում։ Էտի գիտե՞ս ինչ ա ուզեցել ցույց տա, մա՛մ։ Ուզեցել ա ցույց տա, որ թքած ունի քո վրեն, մա՛մ։ Ուզեցել ա ասի՝ հաչում ես՝ հաչա, թե չէ կարդարանար, մա՛մ։ Իմ կիսուրը, որ վրես խոսում ա, ես արդարանում եմ․․․
Մորն ակնհայտորեն դուր եկավ հարսի՝ իրեն շան տեղ դնելու ու հաչացնելու գաղափարը, քանի որ ավելի հավեսով ու նոր թափով շարունակեց «ասի»-ները։
- Ասի, հըլը մի հատ քեզ էլ նայի, արածդ էլ նայի, ասի, տղուս էլ նայի, ասի․․․
- Մտավ էն օրը, դռան դեմը կանգեց ու ոչ բարևեց, ոչ էլ,- իր փայ շիրան տվեց դիմորդ աղջիկը, որը հավանաբար արդեն մոռացել էր սպասվող քննություններն ու զաչոտնիկը, բայց շատ լավ տեղյակ էր տալ լինելու իր բոլոր պարտականություններին։
Խոսակցությունը չէր դադարում, դրսի աղմուկի ու երթուղային անսարքության ձայների մեջից մերթ ընդ մերթ հասնող «ասի»-ների սվսվոցը սղոցում էր արևահարված գլուխս, իսկ ես մտովի երանի էի տալիս էդ աննկուն կնոջ՝ սկեսուրի ու մոր էներգիային ու աշխուժությանը, որ չնայած էս խեղդած շոգին ու համատարած եփած գլուխներին հատ-հատ հիշում էր ինչ ասեց ու ինչ խոսքի վրա հատկապես հարսը բազմանշանակ լռեց ու իրեն շան տեղ դրեց․․․
Հետևումս նստած էր մի կին իր երկու աղջկա հետ՝ մեկը տարիքով,