լիքը խելոքներ կան, որոնց համար անհանգստությունը վաղվա հետ կապված հերթական հիստերիան է։
Բայց մյուս կողմից էլ գիտեմ, որ բացի հայտնի կարծիք-սփոփանքներից, թե ձևական բանակցում են, տակը լուրջ բան չկա, մի կարևոր փաստ կա՝ ՀՀ դիվանագիտությունը էսօր երդվում է «Մադրիդյան» սկզբունքների արևով։
Ու ես չեմ հասկանում՝ ինչի՞։ Եթե մտադիր չեն հետևելու էդ սկզբունքներին, ինչի՞ ոչ մի (կամ գրեթե ոչ մի) պետական կայքում, ներառյալ ՀՀ դեսպանատների, որոնց առաջնային գործառույթներից մեկը Արցախի հարցի հայամետ լուծումն է, Հայաստանի սահմանակից երկիրը արևելքում Ադրբեջանն է, իսկ քարտեզների վրա նույնիսկ ԼՂԻՄ-ը չկա, զոր օրինակ՝ http://www.armenianembassy.ru/ Ումի՞ց են վախենում Բեռնար Ֆասսյեից, Իլհամի՞ց, թե Մեթյու Բառանից։
Ես չեմ հասկանում ինչի ենք մենք միշտ հլու-հնազանդ-պուպուշի դերում՝ բոլոր արժանի ու անարժան զեկուցողների, գործ տվողների, կառույցների ու հանգույցների առաջ։
Ընդհանրապես, իմ կարճ խելքով, վաղուց ժամանակն էր ուղղակի հետ կանգնել Մադրիդից ու իր սկզբունքներից, ոչ թե հայտարարել, թե տարածքային ամբողջականությունը մենք հասկանում ենք (էս մասը տեղավորվում է էն գաղափարի մեջ, որ անկախ Ադրբեջանի կազմում ԼՂՀ երբեք չի եղել), դրա համար էլ մինչև հիմա չենք ճանաչել Արցախի անկախությունը (այ էստեղ արդեն տրամաբանությունը ոտն օլորում է ու սկսում է կաղալ)։
Ու իմ կարճ խելքով, ամենազզվելին էն է, որ հույսներս նրա վրա է, թե թուրքերը վերջին պահին ինչ-որ մի բանի չեն համաձայնվի։ Տեսնես ինչի ենք մենք ամեն ինչից անկախ ամեն ինչին միշտ համաձայն։
Էս էլ Ալեքսից