Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Մարգարա գյուղի ազատամարտիկը

$
0
0
Էստեղ գրել եմ, որ գնացել էինք Լևոն Գաբրիելյանենց տուն։

Մինչև տան նկարները դնելը, ասեմ, որ Լևոնը երկու ոտքից վիրավորվել է պատերազմի ժամանակ, բայց մինչև հիմա հաշմանդամության թոշակ չի ստանում։ Մի տարի առաջ նորից փորձել են դիմել, դեմ են առել քաշքշուկների, գնա-արի-ների, մաղարիչների առաջարկների, ու ոչ մի բանի չեն հասել։ 
- Տո դե իրանց ըլնի էդ փողը, - անտարբերությամբ ասաց Լևոնը մինչ կինը պատմում էր թոշակի ոդիսականի մասին։

Բոլոր բժշկական թղթերը, զինգրքույկն ու այլ տեսակի փաստաթղթեր նկարել ենք։ Էստեղ չեմ դնում, բայց եթե ինչ-որ մեկն ինչ-որ ճանապարհ ցույց կտա պատկան մարմիններին տեղ հասցնելու, ապա փաստաթղթերի նկարները կարող ենք տրամադրել։ Արդեն ամոթանք տալն էլ է դարձել ամոթ։ Հա, ինչքա՞ն։

Մի խոսքով։

Ազատամարտիկի տունը։ Սա «ֆասադը»


Սա էլ այգու կողմից։ 






Խարխլված աստիճանները



Տունը բաժանված է երկու մասի՝ մի կողմում լուսամուտները քիչ թե շատ փակ են, էնտեղ ապրում են։ Մյուս մասը փակ լուսամուտ էլ չունի։ Էդ հատվածում ճագար են պահում՝ հիմնական սնունդը։ 

Ապրում են էս հատվածում՝





Լվացք, ճագարներ - բոլորն էս մասում։ Լևոնենք ասացին, որ հավ էլ կարող են էս հատվածում պահել։





Քանի որ Հայ Ձմեռ պապը նրանց կով է տրամադրելու, նայեցինք գոմի տեղ ծառայելու տան նկուղը։ 



Լևոնն ու իր կինը պարապ չեն նստում։ Երկուսն էլ հողի վրա աշխատում են, հիմնականում ուրիշների համար՝ գումարի դիմաց։ Բայց ունեն նաև իրենց փոքրիկ հողամասը։ Կարտոֆիլ, լոբի, բանջարեղեն։ Բայց ոչ արտադրական չափերի։ 

«ԱՐԴԱ» ընկերությունն օգնություն է տրամադրում կարիքավոր ընտանիքներին՝ սնունդ, հագուստ։ Լևոնը ստորագրում է ստացականը



Զրույց դեսից դենից։ Հարցուփորձ։











- Երեխե՛ք ջան, դուք պտի հպարտանաք, որ սենց հայր ունեք։



Մի խոսքով, հիմնականում էսքանը։ Իհարկե, կովն էլ, հավերն էլ, կարտոֆիլն էլ մեծ օգնություն կլինեն էս մարդկանց համար։ Բայց տան հարցը դեռ որ օդում կախված է։ Ինչպես նաև թոշակի, որը ոչ թե լավություն է, որ չինովնիկները իրենց կաշվից պտի պոկեն տան, այլ մեեեծ պարտքի աննշան մասի կատարում։ Սովետին գովալ չեմ սիրում, բայց Սովետն իր վետերաններին գլխի վրա էր պահում։

Ատանկ      

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles