Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Կյանքի խոսք

$
0
0
Մեկ մտածեցի առավոտը գրեմ, մեկ էլ զգացի, որ չարժի առավոտ շուտ էդքան բացասական երևույթի մասին նյութ դնել։

Մեր հասարակության մեջ սխալմամբ տարածված է կարծիք, թե Եհովայի վկաները ամենաամենաաղանդն են։ Շատ պարզ ու հեշտ է էդ սահմանը գծվում, Քրիստոսին չեն ընդունում (չնայած հիմա արդեն սարդոստայնը գցելուց առաջ ասում են, թե ընդունում են), ուրեմն աղանդ են։ Մինչդեռ գոյություն ունի ավելի վտանգավոր աղանդ՝ «Կյանքի խոսքը», որը «խաչապաշտության» քողի տակ խաբում ու իրենով է անում հարյուրավոր մարդկանց։

- Չէ, մենք աղանդ չենք, մենք մեր եկեղեցու անդամն ենք, - ցանկացած կյանքիխոսքականից առաջինը էս կլսես։ Սկզբից ադեպտներն իրենք էլ հավատում են դրան, մինչև որ անցնում են մի քանի սեանս ուղեղի լվացում, հետո արդեն տրանս, «լեզվախոսություն», «սուրբհոգետվություն» - այլ կերպ ասած՝ մինչև դիվահարություն:












Էս ամենը նայելով՝ զարմանում ես, թե ինչպես նման կազմակերպությունը պարզապես չեն արգելում։ Հետևորդների մոտ ակնհայտորեն կարող են հոգեկան հիվանդություններ զարգանալ։ Մանավանդ ահավոր է, երբ պատկերացնում ես, որ երեխաներին են անխնա կերպով ենթարկում էս կարգի հոգեկան ապրումների ու ստրեսի։

Մի խոսքով, սարսափելի է։ Ելք է պետք գտնել՝ ոչ միայն օրենքի դաշտ բերել աղանդներին, այլև խիստ միջոցներ ձեռք առնել մարդկանց նման փորձանքից փրկելու համար։     

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles