Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Թե ինչքան են աղանդները աշխուժացել ու թե ինչքան լավ են իրենք իրենց զգում Հայաստանում՝ ամփոփ էստեղ

Ես մեկ այլ բան եմ ուզում շեշտել: Եհովայի վկաներ աղանդը փորձեց Տեր Եսայուն մեղադրել հայհոյանքի ու սադրանքի մեջ, դրա մասին "վկայում են" Եհովայի վկաների վկաները իրենց կայքերում ու բլոգերում:
Վկաները նաև բամբասանք են տարածում աջ ու ձախ ու ամեն ինչ անում են տեր հոր մարդկային կերպարը ու լավ քահանայի անունը տրորելու համար:

Շատ բան չեմ ուզում ասել նրա մասին:

Ուղղակի սա եմ ուզում ցույց տալ



Կարդացի՞ք ովքեր են հեղինակները:

Տեր Եսային մեր հասարակության էն եզակի անդամներից է (հատուկ է, որ չեմ շեշտում քահանա բառը, որովհետև մեզ նման աշխարհիկների մեջ էլ մատների վրա կհաշվես մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ փորձում են օգտակար լինել հաշմանդամներին), ով շփվում է խուլերի հետ: Հատուկ սովորել է նրանց լեզուն, նրանց համար հոգևոր նյութեր է պատրաստում, պատարագներին կանգնում նրանց կողքին ու փոխադրում է խուլերի լեզվով պատարագն ու աղոթքները:

Ես էս վերջերս Հայ ձմեռ պապի ընտանիքներից մեկի համար հանգանակություն կազմակերպելու ու ամսագրի շնորհանդեսի ժամանակ տեսա, թե ինչ աչքերով էին դպրոցական տարիքի խուլ երեխաները ուշադիր նայում, որ բաց չթողնեն հանկարծ ոչ մի խոսք, ինչպես էին "Հայր մեր" արտասանում իրենց լեզվով, ինչպես էին մասնակցում դժվարության մեջ ապրող ընտանիքի համար օգնություն հավաքելուն: 

Ու նման մարդուն հայհոյելու ու սարդանքի մեջ մեղադրող վկաներն ու վկաների վկաները էս անգամ իրենց իսկական դեմքն են ցույց տալիս: Խաղաղասեր՝ կոկորդ կրծող, ազնիվ՝ սուտ վկայություն տվող, գառան դիմակով գելեր իսկական: 

Երանի թե նրանք, ովքեր դեռ մինչև վերջ չեն ընկել էդ քայքայիչ կազմակերպության ճիրանները, աչքները բացեին ու փախչեին էդ կեղծիքի ու չարիքի բնից:       

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles