Օդանավը վայրէջք է կատարում։ Վերևից, այո՛, Երևանն էր բռիդ մեջ։ Մասիսը մոտավորապես էնտեղ պետք է լիներ… Ասում են շատ է փոխվել Երևանը… Ինչքան էլ փոխված լինի, հաստատ փողոցները կճանաչեմ…
Իսկ ե՞ս… Ես էլ եմ փոխվել։ Տեսնես Երևանը ինձ կճանաչի՞… Կհիշի՞ ինձ Երևանը, տեղը կբերի՞ իմ քայլվածքն ու հայացքը… Հայացքս փոխված կլինի, կյանքը փոխած կլինի…
Շոգը խփում է հենց օդակայանի դռներից կես քայլ դրած… Աաաախ, էս խեղդող շոգը չի փոխվել հաստատ։ Արևն էլի կարծես երկու ձեռքով գլխիդ է սեղմում։
Բարեկամներն աշխատում են արագ-արագ հպարտանալ-արդարանալ փոփոխություններով, օդակայանի նոր շենքը… շուտով… լուսավորությունը փողոցների… սուպերմարկետները… շենքերը… բակերը… մարդիկ…
Մարդիկ… որ գնում են ու փոխված հայացքներով վերադառնում… Երևանը տեղում է, գիրկը միշտ բաց… Իր փողոցների աղմուկի մեջ անգամ, եթե ուշադիր լինես, կզգաս Երևանի լուռ հայացքը, որ համբերատար սպասում է։ Անհամբերը մարդիկ են, որ փոփոխությունների ու կյանքի հետևից են վազում…
Երևանը սպասում է… Գրկաբաց…
Դե՛հ, ես եկա, Երևա՛ն ջան, թևերդ բաց ու ինձ տաք գրկիդ մեջ առ… Ես քեզ կարոտել էի։
Կներես, որ էսքան ձգվեց վերադարձս…