Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Աղանդագիտարան - հատուկ ռեպորտաժ

$
0
0
2 շաբաթ առաջ հ1-ի "Հատուկ ռեպորտաժը" աղանդների մասին էր: Ապրեն հեղինակները:
Ներսում դնում եմ հաղորդման ձայնագրությունը: Արժի նայել:

Բայց մինչ էդ ուզում եմ նշել՝
ԴՐԱԿԱՆԸ
- հաղորդումը ներկայացնում են երիտասարդները, իսկ աղանդներից ամենավտանգավորների, օրինակ կյանքի խոսքի թիրախը հենց երիտասարդներն են:
- Ավետարանական/բողոքականությունը ներկայացվեց իրական դեմքով՝ աղանդ
- Համաձայն եմ Գևորգ Ալթունյանի ասածի հետ: Այո, եհովայականները էս դատավարությամբ ուզում են տեռորի ենթարկել Հայաստանի լրատվական դաշտը

ՍԽԱԼԸ
- Աղանդները ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը չեն համապատասխանում, այլ ուղղափառ ընդհանրական որևէ եկեղեցու՝ կաթոլիկ, օրթոդոքս, արևելյան:
- Առաքելական եկեղեցու հասցեին հեգնախառը "մինչ հայ առաքելական եկեղեցին նստած սպասում է, աղանդները գնում են... " խոսքը: Համատարած անտարբերության մեջ միակ ճանապարհը, որ առաքելական եկեղեցուն մնացել է՝ ռադիոյի, հեռուստատեսության, կայքերի, քարոզների միջոցով ու եղած հնարավորությունների սահմաններում, ծամել-բերանները դնելուց հետո, մահակով ծեծելով տներից տանելն է: Որովհետև ես ոնց նայում եմ, ազգիս հոգու փրկություն պետք չի, այլ միայն թամաշա, դրա համար էլ թեկուզ ղժժալու համար կգնան աղանդավորների հավաքներին, բայց երկու ժամ չեն մասնակցի պատարագի:
    

Դժվարամիտներին ու անհասկացողներին զգուշացնում եմ, որևէ վիրավորանքի փորձ արդեն պատասխան է ստանալու, իմ համբերությունը հատել է: Քննարկում՝ խնդրեմ:





Ու մի հարց վերջում ամեն նոր սարքվող եկեղեցու դեմ դուրս եկած մահապարտների ջոկատին՝ էդ կյանքի խոսքի "օբէկտը" որ սարքվում է, ոչ մեկիդ չի՞ խանգարում գոնե Կաթողիկոսի երևանյան նստավայրի կեսի կեսի չափով: Թե՞ եկեղեցու դեմ խոսելն ու ելույթ ունենալը անվտանգ է ու հարմար:      

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles