Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Մայիսի 9

$
0
0
Շնորհավորում եմ մեզ բոլորիս: Հպարտանալու, աճելու, մեզ վրա աշխատելու շատ տեղ ունենք ու մեծ օրինակներ՝ հասկանալու, թե ինչ ասել է լինել մարդ, սիրել երկիրը, ազգին:

Եթե ժամանակին, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը կիսում, բաժանում էին 15 պետության մեջ, որտեղ կային առաջատարներ (ռուսները), ֆավորիտներ (վրացիները) ու կային օճառ ուտողներ ու փախնողներ, պարզ է՝ ովքեր, եթե էն ժամանակ Թամանյան դիվիզիան չպիտի առաջինը հիշատակվեր, և այլն, և այլն, ապա Շուշին, Արցախը ամբողջությամբ մերն են:

Որ խորանում ես, աշխարհի էսօրվա տիրակալ պետությունները, իրենց ղեկավարները, պետական քարոզչությունը կերազեին մի Արցախի կեսի կեսն էլ հալալ-զուլալ, ամեն տեսակ բարոյական ու արդարացի իրավունքներով ազատագրել ու դրանով սնել իրենց երկրները, սեփական ժողովուրդների առաջ արդարանալ անիմաստ տարած պատերազմների, միլիտարիստական ելույթների, չարիքներ ու թշնամիներ փնտրելու ու պատժելու անիմաստ գործողությունների համար: Ու գրեթե ոչ մեկը չունի արդարացում:

Իսկ մենք աշխարհի տերն ենք: Մեր աշխարհի տերն ու տիրակալը: Քարտեզի վրա է Հայաստանը փոքր, բայց երբ սկսում ես քայլել էդ Հայաստանով, զգում ես, որ մեծ է: Էնքան մեծ, որ մինչև էսօր չենք կարողացել սեր խոսոտովանել ու մեր հավատարմությունը ցույց տալ էդ մի քանի հազար քառ. մետրին:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles