Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Թեկնածուները մեկը մեկից լավն են....

$
0
0
Originally posted by [info]azatarar at Օտարալեզության ասպարեզում մրցանակի քվեարկություն
2010-2011 թթ Հայաստանում ընդունվեցին Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունները, որոնց հետեւանքով օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի եւ հայալեզու կրթության վրա: Այդ իսկ պատճառով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում են և հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները:

Այն կոչվում է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան - Դելյանովի անվան մրցանակ» եւ նախատեսում է, որ այդ գործիչների ընտրությունը պետք է կատարվի հանրության քվեարկությամբ: Մրցանակի եւ հավակնորդների մասին մանրամասն տեղեկություններ, ինչպես նաեւ քվեաթերթիկը հասանելի են http://bitly.com/ebhX4e հասցեով:
Խնդրում ենք ուղարկել այս նամակը ձեր շրջապատի հետաքրքրված անձանց:

Շնորհակալություն:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողով:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles