$ 0 0 ԶԼՄ-ներն արդեն տարածում են վաղվա խաղի մասին տեղեկատվությունը:Խմբի կազմակերպած բարեգործական ֆուտբոլի ողջ հասույթը կտրամադրվի այդ ընտանիքին: Ինչպես zham.am-ին հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներից Հրաչյա Բարխուդարյանը, ֆուտբոլը տեղի կունենա մայիսի 1-ին, ժ. 17:00-ին՝ Հայաստանի խուլերի միավորման դահլիճում՝ Երեւան, Եզնիկ Կողբացու 69 հասցեով: ''Խաղում են Ֆեյսբուքի «Ես նեռվային եմ» խումբն ընդդեմ «Realmadrid.am» երկրպագուների ակումբի: Դահլիճում դրվելու են գանձանակներ: Խաղից առաջ, ընդմիջմանը կամ ավարտին, հանդիսատեսին խնդրում ենք կատարել հանգանակություն'',-տեղեկացրեց նա: