Առաջարկում եմ ծանոթանալ Ալինա Վարդանյանի հետ: 4 րոպե 58 վայրկյան:
Խնդրում եմ նայել
Մեր ու մեր շրջապատի քիչ թե շատ ապահով կյանքի պայմաններում հաճախ կարող ենք անգամ գլխի չընկնել, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր օրեկան կենաց մահու կռիվ են տալիս, քայլ առ քայլ հաղթահարում են աննկարագրելի դժվարություններ՝ օրվա հացը վաստակելու, երեխաներին սնելու, դաստիարակելու ու մեծացնելու համար:
Աշխարհում քիչ կան էս կնոջ նման մարդիկ՝ զրկանքներից առողջությունը կորցրած, բայց հոգու լույսը աչքերի մեջ պահած: Մի օրինակ ասեմ, որը կնկարագրի Ալինա Վարդանյանի մարդկային հատկանիշները:
«Հայ Ձմեռ պապի» շահառուներից մեկն է:
Երբ վերջերս «Հայ Ձմեռ պապից» զանգել ու տեղեկացրել են, որ նրա ընտանիքին տրամադրելու են մի կթու կով ու սերմացու կարտոֆիլ, Ալինան պատասխանել է, որ այդքանը շատ է, ինքը չի ուզում այդքան նեղություն պատճառել, ու եթե երկուսից մեկը տան, բավարար կլինի:
Այժմ այս կնոջ առողջությունը լրջորեն վտանգված է: 15 տարի անընդմեջ ծանր ֆիզիկական աշխատանքի պատճառով հիմա նա հազիվ է քայլում: Կարիք ունի մանրամասն բժշկական հետազոտության և բուժման/վիրահատման:
Հետաքրքիր ձև ենք գտել էդ հարցով նրան օգնելու համար ու շուտով կգրեմ, թե ինչպես ենք պատրաստվում կազմակերպել օժանդակությունը: