Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ծաղկազարդ կամ "խաչե~ք Նրան"

$
0
0
Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Մարդիկ ցնծությամբ են դիմավորում, գոռում, հրճվում: Ինչի՞, ի՞նչ էր փոխվել:

Որովհետև հրաշք էին տեսել՝ 4 օրվա մահացած Ղազարոսի հարությունը: Ու հրճվել էին: Ամեն մեկին մի հրաշք էր պետք: Ամեն մեկն իր հարցերն ուներ լուծելու: Մեկի թևն էր ցավում, մյուսին հրաշքով շատ փող էր պետք, երրորդին՝ տուն, չորրորդի էլ հարևանը հալով չէր մնում... 

Ու հետո, ընդամենը 4 օր հետո խաչելու էին: Երբ որ հրաշքների պատվերները կատարած չլիներ: Երեք տարվա խոսքը ոչինչ չէր տվել, հրաշք էր պետք մարդկանց՝ տեսանելի, շոշափելի, հենց էդ պահին, հենց իրենց ուզածը.

Ու ամեն էսօրն էլ, եկեղեցում մարդիկ ճյուղերն ու պսակները ձեռքներին իրար տրորելով առաջ են նետվում, որ էդ ճյուղերն օրհնեն, որ էդ ճյուղերով դիպչեն սրբապատկերներին, խաչերին, որ... Որ էսօր ինչքան կարող են վերցնեն, ստանան, որ հաջորդ օրը հանգիստ խաչեն:

Ու Աստված, որ տեսնում է մարդկանց սրտերը ու գիտի, որ հաջորդ վայրկյանին խաչելու են Իրեն, տալիս է: Որովհետև սիրող ու հոգատար Տեր է: Ոնց իրեն ձերբակալող զինվորի վրա թեքվեց ու կտրած ականջը տեղը դրեց սիրով: Նրա սերը չի պակասում, Նա սիրում է: Իսկ մենք՝ խաչում:

Ինձ էլ հրաշք է պետք, ես էլ խաչում եմ: Մեղայ    

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles