Էն օրվա Եհովայի վկաների "հրավիրատոմսի" մասին մի դիտարկում ունեի:
Ճիշտ է, չվերցրի, բայց նկատեցի, որ փորձ էին արել Քրիստոսին պատկերել: Լուսապսակով!!!
Իրենց թերթիկներում ու դասագրքերում երբեք Քրիստոս Աստված չի, այլ ուսուցիչ: Դե էն, որ ընդհանրապես Քրիստոսի՝ որպես Աստծու պաշտամունք իրենց մոտ գոյություն չունի, պարզ է: Բայց ինչն էր, հետաքրքիր - մարդ որսալու համար նրանք գնացել էին անգամ դրան՝ Քրիստոսին լուսապսակով էին պատկերել ու կանչում էին "հիշատակության օրվա":
Իհարկե, պատկերված Քրիստոս բողոքական "that guy over there" ոճով էր՝ հովիվի հագուստով, նստած քարի վրա, զռթ կանաչ (կարծես դաշտի) ֆոնին, բայց լուսապսակը շատ աչքի զարնող էր:
Իսկ ընդհանրապես, ուզում էի գրել ամեն առավոտ Վեմ-ով ժ. 8:00-ին հնչող Գանձասար հաղորդման մասին: Կարդում են օրվա ընթերցվածները Հին Կտակարանից, Ավետարաններից, առաքելական թղթերից ու եկեղեցու հայրերից մեկի քարոզներից: Քանի որ հաճախ ֆիզիկապես հնարավոր չի էդքան գրականություն կարդալ, ռադիոն շատ լավ տարբերակ է՝ պատրաստվում ես աշխատանքի ու լսում:
Օրինակ էս մեկը Սբ. Գրիգոր Տաթևացու Մեծ Պահքի 6-րդ կիրակիի մասին է: