Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Մեռա

$
0
0
Երեկ դուռը ծեծում են ու՝
- Մենք ձեզ հրավիրատոմս ենք բերել:
- ՞
- Հիսուսի հիշատակի օրվա հրավիրատոմս...

(մտքումս՝ մեղա~յ-մեղա~յ, Հիսուսի հիշատակի օրվա հրավիրատոմսը որըս էր)
(բարձրաձայն)
- էդ ի՞նչ հիշատակի օր ա, ո՞ր

Մի խոսքով, Եհովայի վկաներ էին, ահագին զբաղվեցի, պարզվեց արդեն Քրիստոսի հետ լավ են, ուղղակի, որ մեռավ, "Աստված իրավունք չունի, չէ՞ մեռնելու"
- Հոոոպ, տիկին ջան, դու՞ք եք Աստծուն իրավունք տվող-չտվողը

Հետո պարզեցի նաև, որ Սուրբ Հոգի չի, այլ ոգի, որ Աստված հոգի չունի, որ Հիսուսը մկրտվում էր, "էդ մա՞րդն եկավ ընգավ Հիսուսի վրա", հոոոպ, տիկին, էս ի՞նչ անհարգալից խոսքերով եք խոսում Աստծու մասին...  

Ու մինչ տիկինն ու ես իրենց ձեռի գրքերը կռվացնում էինք իսկական Աստվածաշնչի դեմ, երկրորդը անսպասելիորեն կանգնեց ոտնաթաթերի վրա, աչքերը փակեց ու սկսեց գեղեցիկ առոգանությամբ ասմունքել՝

- Իսկ դուք, քնքուշս, մի՞թե ձեր հոր անունը չեք տալիս,
մի՞թե դուք անուն չունեք:
Մենք ձեզ կարող ենք ասել սիրուն ջան,
քնքուշ ջան, քույրիկ ջան, բայց դուք
ունեք նաև անուն...

ու ձեռքով ժեստ արեց, մոլ, քո պարտիան ա, մտի...

- Վարդուշ, - պարտիաս ուշիմորեն ընդունեցի ես

- Հռիփսիմե, Վարդուշ, Հասմիկ, ես Հասմիկն եմ....

Մի խոսքով, հասկացա, որ թաթները հիմա էլ Ավագ շաբաթվա վրա են ուզում գցեն, հրավիրում են Հիսուսի մահվան հիշատակի օրվան: Հարցիս, թե էդ ի՞նչ օրն ա, ասաց՝ բա որ մեռնելու օրը ասեց ինձ այ սենց կհիշեք....

- Հոոոպ, տիկին, էդ վերջին ընթրիքի օրն էր, ու Քրիստոս պատարագի մասին ասաց, էդ ինչի՞ չեք բա եկեղեցի գնում պատարագի, որ էդքան խելոք լսում եք Հիսուսի խոսքերը:

 - Որ՛տև Հիսուս ասեց, որ եկեղեցին առևտրի տեղ ա...

- էդ հրեական տաճարի մասին ասեց, - հավեսի ընկած դեմագոգությունս զլեցի ես...

Հետո սահուն անցում կատարեցի տասանորդին, կպած չէր ուզում խոստովաներ, որ տալիս են: 

- Ես օրինակ իմ եկեղեցուն գումար եմ տալիս, ի՞նչ կա ըտեղ, - յաման շուստրին եմ մեկ-մեկ, հա...

- Չէէէ, մենք էլ ենք տալիս...- ծակվեց տիկինը  

Ամենախնդալուն էն էր, որ մոռացա "հրավիրատոմսը" վերցնեմ, ամուսինս սրտնեղեց, որ իմացավ չեմ վերցրել: Սիրում է  դրանց հետ շփվել:

Պարզեցի նաև, էլի ըստ իրենց գրքի, որ առաքյալները եկեղեցիներ չեն հիմնել, այլ ժողովներ, որովհետև, սիրունս, Հիսուս ուսուցանում էր տներում, դաշտերում...

- Հա, հիմա դուք էլ եք դաշտեր դուրս գալի՞ս... - իզուր ասացի ես, վասնզի նեղացան;

Բայց Հասմիկն ինձ խորհուրդ տվեց աղոթել իմ Աստծուն ու մտածել "Հայր մեր"-ի բառերի վրա: Պիոներական ազնիվ արեցի ու հրաժեշտ տվեցի վկաներին, որոնց դատը դեռ չի եղել, որ իրենց արձակեն տներով  

Ըշտը ատանկ

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles