Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Շտապ մի քանի խոսք ասեմ

$
0
0
Հա, ես էլ ծանր եմ տանում սոված մարդու տեսքը, էն միտքը, որ կողքս սոված մարդ կարող է լինել:

Բայց, պետք չի՞ զգույշ լինել, որ հիմա էլ Րաֆֆիին հանկարծ չսրբացնենք: [info]khlurd -ը ճիշտ է ասում՝ նա գիտի ինչ է անում:

Եկեք չմոռանանք, որ Րաֆֆին ու ԼՏՊ-ն մի թիմ են եղել ու եկեք ընդհանրապես միամիտ չլինենք՝ էսօրվա քաղաքական դաշտում բոլորը մի թիմից են: Մարտի 17-ի ազատության հրապարակի բարեհաջող գրավումն ու հոտի (բառիս "քրիստոնեական" իմաստով, քանի որ պարզվեց, որ խորը քրիստոնյա հովիվ էր արձակողը) տուն արձակումը՝ դրա լավագույն ապացույցն են:

Ես չեմ ասում, որ պետք չի Րաֆֆիի համար աղոթել, 2008-ին ես մեեեծ ջանքեր էի գործադրում ու փորձում էի անգամ ԼՏՊ-ի համար աղոթել (մեղա~յ, չէր ստացվում): Բայց պետք չի մոռանալ, որ Մեծ Պահքը նախ մեր անձերի ներքին խնդիրները լուծելու ժամանակ է, եթե մեր մեջ խնդիր եղավ, մենք ո՞նց ուրիշինը կլուծենք:
Եկեք թույլ չտանք, որ քաղաքականության մեջ խրված, մեղմ ասած, կուսությամբ չտառապող գործիչները հերթական անգամ խլեն մեզնից էս 50 օրը: 2008ին խլեցին, 2009-ին խլեցին, 2010-ին ու դրանից առաջ ու հետո էլ խլելու են:

Հա, աղոթեք, բայց աղոթեք հավասարաչափՐաֆֆի, ԼՏՊ-ի ու Սերժի համար էլ, կովերի պտուկների հիգիենայի մասին անհանգստացող բլոգեր-վարչապետի համար էլ, հողերն օրհնող գյուղնախարարի համար էլ, լեզվի օրենք ընդունած ամեն մի պատգամավորի համար էլ, Րաֆֆիին երշիկ ու պանիր ուղարկողի համար էլ, 24 մլն կաշառք ուտողի ու տվողի համար էլ, ընդհանրապես, ամեն մեկիս ու ամեն մեկիս կողքինի համար էլ... Մենք բոլորս մի շղթայի մեջ ենք, ու էնպես չի, որ Րաֆֆին իր քաղաքական հաշվարկներով (մեղայ, Աստված, եթե ազնիվ նպատակները կան ու չեմ տեսնում) ավելի արժանի է աղոթքի ու օգնության, քան էդքան նշածներից որևէ մեկը:

Պետք չի սրբացնել ոչ ոքի:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles