Եթե ես էսօր անձրևի տակ մնացած լինեի, կթափառեի փողոցներով, ու ինձ կթվար, թե նոյեմբերն է՝ մերկ ու սառը: Ինձ կթվար, թե վերջն է, ոչ թե սկիզբը, կորցնելու ժամանակը ու ոչ թե գտնելու...
Եթե էսօր անձրևին ես փողոցում լինեի, փողոցի աղքատիկ ծաղկավաճառներից ծաղիկներ կգնեի՝ մի քիչ թառամած ու գլխիկները կախած, ու վաճառողներն ինձ կմաղթեին, որ կյանքումս մենակ ուրախության ու հաճույքիս համար ծաղիկներ գնեմ...
Եթե էսօր աձրևին քայլելուց լինեի, կփակեի անձրևանոցս ու թրջվելով կերգեի raindrops keep fallin' on my head ու կգայի ու էս գրառումը կանեի ու էս երգը կմիացնեի... Ու մի բաժակ դառը սև սուրճ կխմեի
ու մի քիչ էլ ինձ ֆորրեստ գամփ կզգայի