Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
…Հիրավի, կար մի քաղաք ու չկա այդ քաղաքը։ Մի՞թե հիսուն տարվա ընթացքում կարելի է ձեռք բերել մի Պոմպեյ կամ մի Անի։ Այդ ի՜նչ զարմանալի Պոմպոյ է և ինչ զարմանալի Անի, երբ նրա պատվավոր քաղաքացիներից Միքայել Աղա Պարոնիկյանը և նույնքան աղա Վարդան Միրիջանյանը, նստած հիմա Երևան քաղաքում՝ նարդի են խաղում և գանգատվում շոգից։

- Տղա Վարդա՛ն, Վանա մեջ էսպես շոգ կ՞ար…
- Ինչի՞ չկար։ Տղա, Վանա մեջ ի՞նչ չկար։ Աշխարհի վրա մի բան կա՞, որ Վանա մեջ չկար…
- Ես շոգի մասին կ՛ասեմ, ինչքան կը հիշեմ, Վան զով էր…
- Իհարկե զով էր, էսպես խայտառակ շոգ Վանա մեջ ի՞նչ գործ ուներ…

Իսկ Ատլանտյան օվկիանոսը ճեղքող շոգենավի վրա երկու վանեցիներին էպոպեն.- գնում են՝ ծով, քնում, զարթնում են՝ նորից ծո՛վ, ծո՛վ, ծո՛վ…
- Տղա Փանո՛ս, Վանա ծովն ի մեծ, թե՞ սա ծով…
- Էս էլ մեծ ի,- չի ուզում թերագնահատել Ատլանտյան օվկիանոսը դասական, 80-ամյա «տղափանոսը»։
………………
Գուրգեն Մահարի
«Այրվող Այգեստաններ»

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles